Անհասկանալի է, թե մեզանում ոմանք եւ որոշներ ինչու՞ են հրճվում Ուկրաինայով

Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուկրաինան ղարաբաղյան առաջին պատերազմում Ադրբեջանին տվել է էդ երկրի ազգային հերոսի կոչման արժանացած ռազմական օդաչու։ Եթե չեմ սխալվում՝ խարկովցի, եթե հիշողությունս չի դավաճանում՝ Ռուսլան Պալավինկա անուն-ազգանունով։ Մեր դեմ ուկրաինացի տասնյակ վարձկան օդաչուներ են կռվել, հարյուրավոր տանկիստներ եւ մի էդքան էլ՝ պրոֆեսիոնալ դիպուկահարներ։ Վարձկան օդաչուներից երկուսը Ստեփանակերտում դատվել են։ Մեկի ազգանունը հիշում եմ՝ Բելիչենկո։ Ուկրաինան Ադրբեջանին սպառազինությունների թիվ մեկ մատակարարն է եղել առաջին պատերազմում։ Այդ պորտալարով կապվածությունը երբեք չի խզվել, այսօր էլ կա, ավելի է ամրապնդվել։ Եւ անհասկանալի է, թե մեզանում ոմանք եւ որոշներ ինչու՞ են հրճվում Ուկրաինայով։ Բաքվի մամուլի եւ սոցիալական մեդիայի հրճվանքը հասկանալի է։ Ճիշտ նույն կերպ անհասկանալի է նաեւ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ ոմանց համակրանքը, մի մարդու, որ թուրք-վրաց-ադրբեջանական հակահայաստանյան դաշինքի ճարտարապետն է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր