Տպավորություն է ստեղծվում, որ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնող չկա

Տիգրան Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը.

Շառլ Միշելի ու Փաշինյանի համաձայնությամբ այսօր Բրյուսելում լեգիտիմացվել է Աղդամից Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումներ ապահովելու հարցը։ Սա Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման գլխավոր նպատակներից է։ Եվ հիմա Միշելը իր հայտարարության մեջ նշում է, որ երկու տարբերակն էլ (Լաչինի միջանցքի բացումը (չնայած միջանցք էլ չի ասում արդեն, ճանապարհ է ասում) և Աղդամից փոխադրումները) կարևոր են։ Այսինքն, այս երկու հարցը նույն հարթության վրա է դրվել։ Հայաստանի համաձայնությամբ։
Անկեղծորեն, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս բանակցություններում Հայաստանը ներկայացնող չկա։ Նույնիսկ այս իրավիճակում, երբ Ադրբեջանը արդեն իսկ խախտել է բոլոր հնարավոր կարմիր գծերը, Ալիևը կարողանում է առանց որևէ լուրջ դիմադրության առաջ տանել իր օրակարգերը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր