Հայաստանը հրաժարվում է այդ ռեսուրսներից՝ փոխարենը ոչինչ չստանալով։

Եթե մտածում եք, թե Աղդամի ճանապարհի վերաբերյալ ձևակերպման հայտնվելը Միշելի հայտարարության տեքստում եզակի դրվագ է, ապա սխալվում եք։ Այս պրոցեսի ամենասկզբից Հայաստանի իշխանությունները իրենց ոչ կոմպետենտությամբ, դիլետանտությամբ ու անողնաշարությամբ և այդպիսի «փոքր» զիջումներով իրավիճակը հասցրել են այս հանգրվանին։
Օրինակ, Շառլ Միշելի միջնորդությամբ առաջին եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ որևէ հիշատակում չկար ոչ Մինսկի խմբի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի մասին։ Այդ հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերին, երբ դեռ Ռուս-ուկրաինական պատերազմը չէր մեկնարկել, Մինսկի խմբի համանախագահությունն էլ ակտիվորեն հայտարարություններ էր տարածում և նույնիսկ երկու հանդիպում էր կազմակերպել արտգործնախարարների միջև Փարիզում ու Նյու Յորքում։ Այս ամենը տեղի էր ունեցել Երևանի համաձայնությամբ։

Միշելի հաջորդ հայտարարություններում արդեն Արցախի վերաբերյալ հիշատակումներ կային, բայց ադրբեջանական կողմի եզրույթների օգտագործմամբ՝ «Ղարաբաղ», «էթնիկ հայեր», հիմա էլ՝ «նախկին ԼՂԻՄ»։ Այս ամենը ևս տեղի է ունեցել հայկական կողմի համաձայնությամբ։ Աղդամի ճանապարհի հայտնվելը հայտարարության մեջ այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է։
Պետք է նաև հասկանալ, որ առաջին հայացքից փոքր այս զիջումները լեգիտիմացնում էին/են նաև Ադրբեջանի գործողությունները գետնի վրա։ Ամեն գնով խաղաղության հասնելու մոլուցքը դիտարկվում էր/է որպես թուլություն Բաքվի կողմից։ Ադրբեջանի ախորժակը այս բոլոր զիջումներից հետո միայն մեծանում էր, իսկ խաղաղության հավանականությունը նվազում։

Իշխանությունները իրենց այս ձախողված քաղաքականությունը արդարացնում են նոր օբյեկտիվ իրողություններով ու ռեսուրսների սակավությամբ։ Պարզ է, որ պատերազմից հետո Հայաստանի համար իրավիճակը զգալիորեն բարդացել է։ Այնուամենայնիվ, ռեսուրսների սակավության պարագայում չեն հրաժարվում այն քիչ ռեսուրսներից, որոնք դեռևս գոյություն ունեն։ Նման ռեսուրսներ էին ՄԽ համանախագահության հետպատերազմյան դիրքորոշումները, ԼՂ հակամարտության վերաբերյալ գոյություն ունեցած միջազգային իրավական բառապաշարը, ՄԱԿ արդարադատության դատարանի որոշումը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ։ Հայաստանը հետևողականորեն հրաժարվել ու հրաժարվում է այդ ռեսուրսներից՝ փոխարենը ոչինչ չստանալով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր