Արցախի երկու ճանապարհը

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եթե լինենք ժողովրդի հետ անկեղծ, ապա պետք ա ընդունել, որ այս պահին Արցախը ունի երկու ճանապարհ, կամ ինտեգրվել Ռուսաստանին կամ Ադրբեջանին։ Կարելի է իհարկե դեռ փորձել մի քիչ էլ ժամանակ ձգել, ուղակի արդյոք այն աշխատում է հայության օգտին ու վերջում այն ավելի ցավոտ չի լինի։ Մնացած բոլոր անցյալի տարբերակները Հայաստանյան ու Արցախյան էլիտաները բարեհաջող տապալել եւ փոշիացրել են։ Ընդ որում Ռուսաստանյան ինտեգրման տարբերակն էլ այնպես չի որ այս պահին Մոսկվային վիզ պետք ա, բայց տարածաշրջանից չհեռանալու համար կարան փորձեն, դրա համար տեղացիներին պետք էր դաշնակցելել Կրեմլի գմբեթներից մեկի հետ, այն առաջ տանելու համար, առավել եւս եթե ռուսներն էլ տեսնեին այդ կապակցությամբ տեղի բնակչության միահամուռ ձգտումը։ Այ այս ամենը սեփական ժողովրդին անկեղծ չասելու համար էլ Արայիկը նախընտրում ա իրեն դնել էշի տեղ նստացույց անելով։ Քանի որ հասկանում ա որ հենց ասեն, թուր ու թվանքով հարձակվելու են վրեն, հնչեցնելով բավականին տրամաբանական հարցադրումը, թե բա այդ պարագայում հանուն ինչի էին այս 30 տարվա զոհողությունները։ Մնացածն էլ դե չունենալով պատասխանատվության զգացում սեփական ազգի նկատմամբ, դեռ շարունակում են ժողովրդին Ստեփանակերտում ու Երեւանում կերակրել տարատեսակ հեքիաթներով, զուտ սպասարկելով սեփական քաղաքական շահերը։ Դե քանի որ հայ ազգը սիրում ա ֆանտազյոռների հեքիաթներով ինքնախաբվել, այլ ոչ թե ցանկացած պարագայում անկեղծ իրենց ճշմարտությունը ասողներին…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր