Ակցիան պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի կառավարությունը

Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

ԱՄՆ քանի՞ նահանգ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, արտերկրից քանի՞ քույր քաղաք ունի Արցախը։ Որտե՞ղ են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, Սփյուռքի հանձնակատարը, Սփյուռքի հայկական կառույցները, լոբբիստները։ Անհապաղ պետք է ոտքի կանգնեցնել բոլորին՝ Ստեփանակերտի հետ ստեղծելու օդային կամուրջ։ Օդանավերը կարող են կրել ՄԱԿ-ի կամ ԿԽՄԿ տարբերանշանները։ Միացյալ Նահանգները Ֆրանսիան եւ ՌԴ -ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ, որոնց տասնամյակների անգործության պատճառով է նաեւ սկսվել աղետալի պատերազմը, պարտավոր են դիվանագիտական նոտայով Ադրբեջանի իշխանություններին ծանուցել, որ կազմակերպում եւ սկսում են դեպի Արցախ մարդասիրական բեռնափոխադրումներ՝ օգտագործելով Ստեփանակերտի օդանավակայանի հնարավորությունները։ Ակցիան պետք է անհապաղ նախաձեռնի Հայաստանի կառավարությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր