Երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը` նման աղբակույտեր չունենալու համար

Սա Աջափնյակ համայնքի Մարգարյան 31 հասցեի բակն է։ Նման պատկերներն այսօրվա Երևանում համատարած են։ Ու սա ավագանու ընտրությունների համատեքստում։
Երկու ենթադրություն կարող եմ անել։
Առաջինն այն է, որ իշխանությունը կորցրել է միասնականությունը ու սա սաբոտաժ է Տիգրան Ավինյանի դեմ։ Եթե այդպես է, դա նույնիսկ լավ լուր է։
Եվ երկրորդ, գործող իշխանությունն այլևս կորցրել է վերահսկողությունը ու աղբի այս կույտն այն մինի մակետն է, որը ողբերգականորեն խորհրդանշում է երկրի մոտ ապագան։ Այս պարագայում գործ ունենք ողբերգության հետ։
Երկու դեպքում էլ` երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը` նման աղբակույտեր չունենալու համար։

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր