Երևանի ընտրությունների մասին՝ ոչ երևանցու կարծիք

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուրեմն, եթե իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի դեմ չլինի միասնական ընդդիմության թեկնածու, ապա պարոն Ավինյանը առանց դժվարության հաղթելու է:
Ընդդիմության թեկնածուն, որ իրավամբ կկարողանա մարտահրավեր նետել, նաև՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխող վարչակարգին հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ցանկալի է լինի մեկը, ով չի ասոցացվում նախկին երեք նախագահներից և ոչ մեկի հետ, բայց նաև հավանության է արժանանում և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի կողմից:
Սա, որոշների կողմից կարող է ընկալվել քաղաքական նոնսենս, բայց իմ համոզմամբ, եթե թեկնածուն չլինի այդպիսին, ապա Ավինյանն ընտրված է:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մերժեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ միասնաբար փորձել իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Հետո, պարտությունից հետո, նեղ շրջապատում, պարոն Քոչարյանը պիտի խոստովաներ, որ Լևոնը ճիշտ էր ասում:
Քոչարյանը, համոզված լինելով, որ միայնակ հաղթելու է Փաշինյանին, քաղաքական սխալ հաշվարկ կատարեց: Ապա նույն սխալը արեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մերժելով Տեր-Պետրոսյանի՝ արդեն երկուսով Փաշինյանի դեմ գնալու առաջարկը:
Առայժմ այսքանը:
Անձամբ չեմ մասնակցելու Երևանի ընտրություններին, քանի որ երբեք մայրաքաղաքի գրանցում չեմ ունեցել և միշտ եղել եմ Դովեղգրադի բնակիչ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր