Փաշինյանը դարձյալ դիմում է «կրուտիտի»

«Շատ փորձագետներ կան Հայաստանի Հանրապետությունում, անկախ փորձագետներ, որ ինձ պարբերաբար զեկույցներ են ուղարկում այն մասին, որ այս գործընթացներն ի ցույց են դնում, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»:
Նիկոլ Փաշինյան
21.07.2023

Նույնիսկ այս պարագայում Փաշինյանը խորամանկում է կամ դիմում է «կրուտիտի»:
Նախ, այդ «անկախ փորձագետներ»-ը հենց իր կողմից ուղղորդվող հաստիքային արևմտամետներն են:
Եվ երկրորդ, Փաշինյանն ուղղակի հող է նախապատրաստում իր քաղաքականության հնարավոր հետևանքի համար: Ավելի պարզ, այն, ինչ այսօր Փաշինյանը բանակցում է Վաշինգտոնում կամ Բրյուսելում, ոչ թե խաղաղության, այլ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման մասին է:
Ամենևին թող տպավորություն չստեղծվի, թե ես գոհ եմ Ռուսաստանի կողմից դաշնակցային կամ միջնորդական պարտավորությունների կատարման մակարդակից:
Ամենևին:
Բայց նողկալի է տեսնել, թե ինչպես է Փաշինյանը իր հնարավոր ճամբարափոխության հնարավոր ձախողման «մեղավոր» կարգում այս դեպքում էլ փորձագետներին:

Սուրեն Սուրենյանց

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր