Անմիջապես ի հայտ են գալիս զոմբի, հայտնի հարցերը

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հերիք է ինչ-որ մեկը մտահոգվի, ցավ ապրի կամ էլ ստեղծված իրավիճակի համար քննադատի իշխանությանը, անմիջապես ի հայտ են գալիս զոմբի, հայտնի հարցերը․ «ելք ասեք», «այլընտրանք ներկայացրեք» և այլն։
Այս հարցերը պատասխան չանկընկալող, փակուղի ստեղծող մանիպուլյացիաներ են՝ միտված լեգիտիմացնելու ստեղծված իրավիճակն ու ապացուցելու կորուստների, զիջումների անայլընտրանք ու անփոփոխ կարգավիճակը։
Ի դեպ համանման բանավեճ հաճախ գեներացնում են հենց իշխանության ներկայացուցիչները, որոնք ամեն ինչ կործանելու և հետո Նապոլեոնի ինքնավստահությամբ այլընտրանք պահանջելու մեծ փորձառություն ունեն։
Բավարար ինֆորմացիա և գիտելիք չունեցող, բանակցային նյուանսերին չտիրապետող մարդը երբեք չի կարող այլընտրանք ներկայացնել։ Կարող են լինել միայն նախնական ու տեսական դատողություններ՝ ընդհանուր գաղափարախոսության կամ էլ աշխարհայացքի վրա խարսխված, ինչը նորմալ է։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր