Չեմ ուզում մտնել այդ նողկալի խոսակցության մեջ

Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արհեստականորեն տպավորություն են ստեղծում, թե արցախցիները զանգվածաբար ճողոպրել են պատերազմից։ Արցախցուն միտումնավոր գնահատում և պատկերում են Երևան տեղափոխվածների կերպարով՝ գիտակցաբար մոռացության մատնելով հարյուրավոր զոհերին, վիրավորներին, կռվողներին, նրանց ընտանիքներին։
Ստորաբաժանումը, որտեղ ծառայել եմ, տվել է յոթ զոհ, որոնցից բոլորը արցախցիներ էին, այն էլ Շուշի քաղաքից։
Չեմ ուզում մտնել այդ նողկալի խոսակցության մեջ, որը թշնամանք ու ատելություն է սերմանում միևնույն ազգի երկու հատվածների միջև։
Դասալքությունը միայն հայաստանցիներին և արցախցիներին բնորոշ հայտնություն չէ։ Դա անխուսափելի երևույթ է բոլոր հանրույթների համար։
Պարզապես Փաշինյանը մոռացության է մատնում այն փաստը, որ մեր պատերազմում դասալքությունը զանգվածային բնույթ էր կրում, իսկ դա հայրենասիրության պակասից չէր, այլ՝ կառավարման ի սպառ բացակայությունից։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր