Քանի դեռ դեգերում են քոչարյանականները, Փաշինյանի հեռացում չի կարող լինել

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԱԺ–ի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հաջորդ բողոքի ակցիան կանցկացվի Սուրբ Զատիկի տոնից հետո` ապրիլի 11-ին. այն կմեկնարկի ժամը 18-ին»,- գրում է Հայաստանի մեդիամագնատների խմբում ընդգրկված կայքերից մեկը։
Սա ոչ թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ է, այլ ակցիա՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, քանի որ այն առաջնորդում են քոչարյանականները…
«Նիկոլափոխություն» կարգախոսով Փաշինյանի հեռացման իրական գործընթացի սկիզբը փետրվարի 20-ին հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և այդ գործընթացի առաջին քայլը քաղաքական դաշտից քոչարյանականների հեռացումն է. քանի դեռ դեգերում են քոչարյանականները, Փաշինյանի հեռացում չի կարող լինել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր