Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցը լուծված է։
Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաքննադատված ու վարկաբեկված նախարարներից մեկն է ու կատարելապես ձախողել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը։
Սակայն Թորոսյանը հեռանում է ամենևին էլ ոչ այդ պատճառով։ Առողջապահության նախարարը հարում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին ու գործող իշխանության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որ ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Իշխանության ներսում բազմաշերտ հակասությունները շարունակվում են։ Այսօր հրաժարական է տվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։