Անցած գիշեր Մոսկվայում անոմալ ցուրտ է եղել ջերմաստիճանն 0-ից ցածր է եղել 25 աստիճանով։
Առատ տեղումներն ու ցուրտը վաղվանից տեղափոխվում են Հայաստան։
Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևանում հունվարի 17-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։