Սուրեն Սուրենյանց

137 Posts
Երկու հարց Հայաստանի կառավարությանը

Երկու հարց Հայաստանի կառավարությանը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գրեթե բաց տեքստով ասել է, որ Հայաստանը հրաժարվում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումներից, այլ խոսքով ասած՝ Ադրբեջանի մնացած հատվածները և Նախիջևանը կապող տրանսպորտային հաղորդակցության ռուսական վերահսկողությունից: Հրաշալի է, որովհետև ի սկզբանե պարզ էր, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը որոշակիորեն սահմանափակում է Հայաստանի…
Կարդալ
Երկու հարթակներից Բաքուն ստանում է առավելագույնը՝ հայկական շահերի հաշվին

Երկու հարթակներից Բաքուն ստանում է առավելագույնը՝ հայկական շահերի հաշվին

Ըստ ամենայնի, Քիշնևի հնգակողմ հանդիպումը նշանակալից առաջընթաց կամ արդյունքներ չի գրանցել: Ակնհայտ է միայն արևմտյան հարթակներում բանակցային գործընթացի ինտենսիվ բնույթը, ինչի վկայությունն են անոնսավորված առաջիկա հանդիպումները ոչ միայն ԵՄ, այլ նաև ԱՄՆ հովանու ներքո: Տեսանելի է նաև, որ այս փուլում Փաշինյանը քաղաքական որոշում ունի՝ գերապատվությունը տալ արևմտյան հարթակներին՝ մերժելով ռուսական…
Կարդալ
ժամանակն է, որպեսզի մեր պսևդոարևմտամետները ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից

ժամանակն է, որպեսզի մեր պսևդոարևմտամետները ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից

Բրյուսելից ու Վաշինգտոնից վերջին ժամերին հնչած հայտարարությունները լավագույնս բացահայտում են Հայաստանի հաստիքային արևմտամետների թեզերի սնանկությունը, Հայաստանի իշխանության միակողմանի ու պատրանքային քաղաքականության ձախողումը: Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ «հիմա վճռական նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ»: «Նախկին ԼՂԻՄ» ձևակերպումն ինքնին հուշում…
Կարդալ
Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում

Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. այսօր Լաչինում հայտարարել է Իլհամ Ալիևը: Իհարկե, բոլորս կարող ենք դատափետել Ալիևին՝ զուգահեռաբար գեներացնելով հայրենասիրական նարատիվ, բայց Ադրբեջանի նախագահը նկարագրում է այն իրավիճակը, որը ստեղծվել է բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը(ինչն անխուսափելի էր 44-օրյա պատերազմում…
Կարդալ
Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի

Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի

Իմ տպավորությամբ՝ բանակցությունների մոսկովյան ռաունդը տապալվեց ու դա տեղի ունեցավ Փաշինյան- Ալիև սինխրոն վարքագծի, այդ թվում՝ «լեզվակռվի» հետևանքով: Փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածությունը Պուտինի «դեմքը փրկելու» միջոց էր: Իրերի նման ընթացքը միանգամայն Ալիևի սրտով էր, մանավանդ, որ ռուսական միջնորդության տապալման պատասխանատվությունը սիրահոժար ստանձնել է Փաշինյանը՝ նույն օրը ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպած դեմարշով:…
Կարդալ
ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի…

ճիշտը՝ հեռանալն է, հենց՝ հանուն ընտանիքի…

Աշոտ Փաշինյանի հետ կապված պատմությանը միտումնավոր եմ ուշացումով անդրադառնում. սպասում էի, որ կրքերը մի փոքր հանգստանան: Հիմա, թերևս, ժամանակն է, որպեսզի մի քանի ընդհանրացումներ անեմ. ● Սկզբունքորեն այն կարծիքին եմ, որ որդիները պատասխանատու չեն իրենց ծնողների վարքագծի համար ու նաև որդիների անձնազոհությունը չի կարող մեխանիկորեն տարածվել նրանց ծնողների վրա: Որդեկորույս…
Կարդալ
Բրյուսելյան բանակցությունների մասին.

Բրյուսելյան բանակցությունների մասին.

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությամբ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս անգամ Միշելը հատուկ նշել է Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է՝ ԼՂ-ով հանդերձ, ԼՂ ադրբեջանական պատկանելության ամրագրումն անակնկալ չէ, սա բխում է…
Կարդալ
Դառն իրականություն,  ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին

Դառն իրականություն, ինչի համար «պարտական» ենք Փաշինյանին

Մոսկվա կատարած այցի հենց հաջորդ օրը, Երևանում, Նիկոլ Փաշինյանն ընդունում է Իգոր Խովաևին, ով այն պաշտոնյան է, որին Կրեմլից պատվիրակված է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքների համակարգումը։ Զավեշտն այն է, որ Հայաստանի համար կենսական խնդիրները Փաշինյանը չի կարողացել մեկ օր առաջ քննարկել Մոսկվայում՝ Պուտինի հետ, ու հիմա բավարարել է…
Կարդալ
Դա սիմետրիկ դիալոգ չի լինելու

Դա սիմետրիկ դիալոգ չի լինելու

«Արցախը Ադրբեջան չէ»-ն ընդամենը գեղեցիկ կարգախոս է, որը կարող է Ստեփանակերտում փողոց դուրս բերել հազարավոր մարդկանց, սակայն դա քաղաքական ծրագիր չէ ու առավել ևս՝ չի ենթադրում որևէ պատասխանատվություն էլիտայի համար: Արցախի իշխանությունը, Ստեփանակերտում իշխանության ձգտող Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Բաբայանը չեն խոսում ամենակարևորի մասին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Արցախի սուբեկտության…
Կարդալ
Խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկը

Խաղաղության հնարավոր պայմանագրի հիմնական «ականներից» մեկը

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթում անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, առանց հստակ մանրամասների, փոխանցել է՝ կողմերը քննարկում են համապարփակ համաձայնությունը, որում կարևոր տեղ է զբաղեցնում հարցը, թե ինչպես են երկու երկրներում վերաբերվում էթնիկ փոքրամասնություններին: Ցավոք, այս հակիրճ պատասխանն ընդհանուր պատկերացում տալիս է…
Կարդալ