Սուրեն Սուրենյանց

137 Posts
Արմեն Գրիգորյանի «բացահայտումը» կամ դիլենտանտ իշխանության ոդիսականը

Արմեն Գրիգորյանի «բացահայտումը» կամ դիլենտանտ իշխանության ոդիսականը

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրմանը նախօրեին Հանրայինի հետ զրույցում անդրադարձել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը պնդել է՝ Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հետևաբար հենց Ռուսաստանն էլ պետք է ճանապարհը բացելու խնդիրը լուծի։ «Շատ հստակ է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը և…
Կարդալ
Ինչո՞ւ է տիտղոսային ընդդիմությունը «փրկում» Ալեն Սիմոնյանին

Ինչո՞ւ է տիտղոսային ընդդիմությունը «փրկում» Ալեն Սիմոնյանին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է քննիչ հանձնաժողով ստեղծել իշխանական պատգամավորների վարքը քննելու համար։ Օրինակ, ուզում են քննել Ազգային ժողովի նախագահի հետ կապված վերջին միջադեպը, երբ քաղաքացին հայտարարել էր, թե Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին, երբ ինքը նրան փողոցում անվանել էր դավաճան: Թվում է՝ խորհրդարանի ընդդիմությունը կարևոր նախաձեռնությամբ է հանդես…
Կարդալ
Ազգային աղետից «5 պակաս» ռեժիմում ենք. գոնե Հայաստանը պարտավոր ենք փրկել…

Ազգային աղետից «5 պակաս» ռեժիմում ենք. գոնե Հայաստանը պարտավոր ենք փրկել…

Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը: Փաստացի Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, ինչն ինքնին կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Ես չեմ տրվելու ոմանց գայթակղությանը ու անարգանքի սյունին չեմ գամելու ոչ Ռուսաստանին(Լաչինի միջանցքում ադրբեջանական բեսպրեդելը թույլ տալու համար), ոչ Արևմուտքին(Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու, անատամ հայտարարություններ անելու համար):…
Կարդալ
Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը

Փաշինյանն ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը

Երեկ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում՝ դարձյալ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին: Այն, որ Ադրբեջանը երբեք համաձայն չի եղել ԼՂ անկախությանը, սա ակնհայտ փաստ է: Դրա համար էր Հայաստանի առաջին իշխանությունը 1994-97թթ-ին բանակցում այն տրամաբանությամբ, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով՝ կարգավիճակի ճշգրտման…
Կարդալ
ՔՊ-ականություն կամ լակոտակրատիա

ՔՊ-ականություն կամ լակոտակրատիա

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ֆեյսբուքում իր աղմկահարույց անվայելուչ գրառումներին և վիրավորական մեկնաբանություններին, ասել է. «Մի քանի ժամ է՝ ընկերներս ինձ զանգում են, հարցնում են, թե ինչ է, ես նրանցից եմ տեղեկացել: Հանգստյան օրերին իմ էջ չեմ մտել, ուսանողական ընկերներով Քանաքեռավանում հավաքույթ էինք կազմակերպել, չեմ հերքում՝ գրառումն իմն…
Կարդալ
Լակոտակրատիայի հետևանքները

Լակոտակրատիայի հետևանքները

Մարդիկ, ովքեր իրենց անտարբերությամբ կամ քաջալերանքով, աջակցեցին քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանին, ընդամենը երկու շաբաթում «քաղաքակրթվել» են ու դատապարտում են Ադրբեջանի դրոշ այրած «հերոսին»: Պետության վերացման ակտ ազգային խայտառակությունը տեղի է ունեցել թքելու օրը, երբ ձեզանից շատերի անտարբերության պայմաններում՝ պետությունը հավասարեցվեց լակոտակրատիայի: Այ քաղքենիներ, հիմա ի՞նչ եք լիմոնի պես ճզմված…
Կարդալ
Փաշինյանի արկածախնդրության հետևանքը

Փաշինյանի արկածախնդրության հետևանքը

Այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում դարձյալ հանդես է եկել բազմաթիվ վիճահարույց հայտարարություններով, որոնց անդրադառնալու առիթ դեռ կլինի: Բայց մեկին ուզում եմ հիմա անդրադառնալ, որովհետև դա ուղղակիորեն անդրադարձ է պատերազմի թեմային: Նա իրենց իշխանության սխալը համարեց, որ 2018-ին ժողովրդին չեն ներկայացրել այն իրականությունը, որ Մադրիդյան սկզբունքներով ԼՂ սուբեկտությունը, անկախության հեռանկարը վտանգվել են.…
Կարդալ
Հույսերով ու պատրանքներով ապրող իշխանություն

Հույսերով ու պատրանքներով ապրող իշխանություն

«Այս պահի դրությամբ Տեղ գյուղի մոտ դիրքային փոփոխություն չկա։ Երբ հայտարարվում էր իրավիճակի էական բարելավման մասին, խոսքը բանակցությունների մասին էր, որոնք հույս էին ներշնչում, որ դիրքային փոփոխություն էլ շուտով կլինի»,- նախօրեին ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Փաստացի Անդրանիկ Քոչարյանը հաստատում է, որ ադրբեջանցիները ոչ…
Կարդալ
Նիկոլը բռնել է «ալենացման» ճանապարհը, որի վերջում «հեղափոխական» աղբից մաքրվելու են «Ավգյան ախոռները»

Նիկոլը բռնել է «ալենացման» ճանապարհը, որի վերջում «հեղափոխական» աղբից մաքրվելու են «Ավգյան ախոռները»

Նույնիսկ կենցաղային հարաբերություններում մարդ պետք է կարողանա նորմալ ներողություն խնդրել: Ալենը դա էլ չի արել, որովհետև «ներման» տեքստում «Ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ» արտահայտության մեծատառով ընդգծումը ցույց է տալիս նրա քինախնդրությունը(սա ակնածանք չէ Հայաստանի քաղաքացու հանդեպ, այլ ուղերձ, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանից,…
Կարդալ
Միացել է հենց փաստացի վարչապետի հեռացման ժամանակացույցը

Միացել է հենց փաստացի վարչապետի հեռացման ժամանակացույցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականներն ու երկրի դիրքի հետագա բարելավմանը վերաբերող հարցեր: Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը: Փաշինյանը չի գիտակցում, որ խոսքի, հռետորաբանության մակարդակում որևէ կերպ հնարավոր չէ բարելավել…
Կարդալ