Վահրամ Աթանեսյան

40 Posts
Այլ հնարավորություն չենք ունենալու

Այլ հնարավորություն չենք ունենալու

Վարչապետ Փաշինյանի եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ քննարկվում է  Սյունիքում Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա երկու «ճանապարհի»  հնարավորությունը․ հարավում՝  երկաթուղային, հյուսիսում՝ ավտոմոբիլային։ Վաղնջական ժամանակներից  կոմունիկացիաներն ունեն ոչ այնքան տնտեսական, որքան՝ ռազմա-քաղաքական նշանակություն։ Դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երկու «ճանապարհի» տրամադրումը փաստացի Սյունիքը ենթակառուցվածքային «աքցանի մեջ առնել» է նշանակում։ «Փոխհատուցումը», որ առաջարկվում…
Կարդալ
Վատիկանը ԼՂ հարցում միջնո՞րդ է

Վատիկանը ԼՂ հարցում միջնո՞րդ է

Ռուսաստան է այցելել Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Գալաքերը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցը նախատեսված էր անցյալ տարի, բայց «համավարակային իրավիճակով պայմանավորված հետաձգվել է»։ Համաճարակային իրավիճակը Ռուսաստանում անցյալ տարվա համեմատ ոչ միայն չի բարելավվել, այլեւ ավելի վատթար է, ուստի  ճիշտ կլինի ասել, որ Վատիկանը Ռուսաստանի հոգեւոր եւ աշխարհիկ…
Կարդալ
Դարձս ի շրջանս «Յուրո՞»

Դարձս ի շրջանս «Յուրո՞»

Նոյեմբերի 8-ին «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը հանրահավաք է անցկացրել։ Մասնակիցների քանակի մասին տվյալները խիստ հակասական են։ «Դոյչե վելլե»-ի ռուսական ծառայության թղթակիցը հաղորդել է մոտ 12, իսկ տեղական աղբյուրները՝ 3,7 հազար մարդու ներկայության մասին։ Միջոցառմանը, չնայած նախօրեին արված հավաստիացմանը, չի մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքը։ Հաջորդ օրը «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։ Աչքի…
Կարդալ
Հետխորհրդային «սիմֆոնիա»

Հետխորհրդային «սիմֆոնիա»

Երեսուն տարի առաջ փլուզվեց «չարիքի կայսրություն» (ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի որակավորմամբ) ԽՍՀՄ-ը։ Միութենական նախկին երեք հանրապետություններից Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան այսօր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ են։ Ֆորմալ գոյություն ունի Եվրամիության արեւելյան գործընկերության կառույց, փաստացի ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքել են Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը։ ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի նախօրեին Ռուսաստանը եւ…
Կարդալ
Վտանգավոր իրավիճակ

Վտանգավոր իրավիճակ

Քառասունչորսօրյա պատերազմի տարելիցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հայկական որոշակի շրջանակներում սպասելի ոգեւորություն է բորբոքել։ Առանձնացվում է հատկապես այն, որ Ռուսաստանը «չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ վերածել պրոտեկտորատի»։ Համարվում է, որ «դա ապտակ է Բաքվի բռնապետ» Ալիեւին։ Մինչդեռ, թվում է, նման ձեւակերպումը պետք է առաջին հերթին մտահոգության տեղիք…
Կարդալ
Կմիավորվի՞ «թուրքական աշխարհը». ԱՄՆ-ը դրա՞ն է մղում Թուրքիային

Կմիավորվի՞ «թուրքական աշխարհը». ԱՄՆ-ը դրա՞ն է մղում Թուրքիային

Հռոմում ԱՄՆ նախագահի հետ շուրջ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո, որ, ի դեպ, ամենեւին էլ դեմ առ դեմ չէին, այլ ընթացել են պետքարտուղար Բլինկենի եւ արտգործնախարար Չավուշօղլուի մասնակցությամբ, Էրդողանի շատախոսությունը, հավանաբար, ավելի շատ թուրք-ամերիկյան հարաբերություններում անհամաձայնությունների, քան տեսակետների մերձեցման վկայություն է: Թուրքիան, կարծես, կորցնում է Մերձավոր Արեւելքում եվրաատլանտյան աշխարհի պրովայդերի…
Կարդալ
Թուրքական Bayraqtar-ի վրացական ձախողումը

Թուրքական Bayraqtar-ի վրացական ձախողումը

Ուկրաինան Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ է կիրառել: Կիեւը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ԱԹՍ-ի արձակած հրթիռը խոցում դոնբասականների հրետանային մարտկոցի մեկ հաուբից: Մարդկային զոհեր չկան: Քաղաքական արձագանքն ավելի քան խոսուն է: Միջադեպին անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, Կրեմլի խոսնակ Պեսկովը: Անգամ Գերմանիայի ԱԳՆ-ն է Կիեւին հորդորել զերծ մնալ իրավիճակի…
Կարդալ
Միջուկային ճգնաժամ, ամենայն հավանականությամբ, չի ստեղծվի, բայց դրանից տարածաշրջանային «հրդեհները կմարե՞ն»

Միջուկային ճգնաժամ, ամենայն հավանականությամբ, չի ստեղծվի, բայց դրանից տարածաշրջանային «հրդեհները կմարե՞ն»

Հոկտեմբերի 27-ին Իրանում հրավիրվում է Աֆղանստանին սահմանակից երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողով: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խաթիբզադեն հայտարարել է, որ առկա ձեւաչափով ներկա կգտնվեն Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Պակիստանի արտգործնախարարները: Խորհրդաժողովին հեռավար կարգով կմասնակցեն նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները: Խորհրդաժողովում ելույթ կունենա Իրանի նախագահ Ռեիսին: Վերջին շրջանում Իրանը սերտ շփումների…
Կարդալ
Անկրակ ծուխ չի լինում

Անկրակ ծուխ չի լինում

Մինչ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերին շրջայց էր կատարում Ռուսաստանում, եւ քննարկվում կողմերի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի մինչեւ տարեվերջ ստորագրման հավանականությունը, հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բենետին: Սեպտեմբերի 8-ին Մոսկվա էր այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարարը, որը կոալիցիոն կառավարության վարչապետի…
Կարդալ
Վատիկանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում մրցակցու՞մ են, ո՞րն է հայկական «մշակումը»

Վատիկանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում մրցակցու՞մ են, ո՞րն է հայկական «մշակումը»

Կրոնա-եկեղեցական դիվանագիտությունը, երեւում է, որոշակի տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ԼՂ կարգավորման հարցերում: Независимая газета-ն, անդրադառնալով Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի՝ Երեւանի եւ Հայաստանի թեմ ստեղծելու եւ Պատրիարքարանի միջեկեղեցական եւ արտաքին կապերի պատասխանատու եպիսկոպոս Լեոնիդին առաջնորդ կարգելու որոշմանը, իր վերլուծական հոդվածը վերնագրել է «ԼՂ ռուս խաղաղապահների թիկունքում կանգնում է Ռուս…
Կարդալ