Վահրամ Աթանեսյան

40 Posts
Հայկական դիվանագիտության մարտահրավերները

Հայկական դիվանագիտության մարտահրավերները

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, անոնսավորված է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան: Պուտին-Էրդողան բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Սոչիում: Մինչ այդ տարածվել են ՌԴ նախագահի եւ պաշտպանության նախարարի՝ Սիբիրում անցկացրած հանգստյան օրերից լուսանկարներ, որոնք միջազգային մամուլում գնահատվել են որպես «ուժի եւ վստահության ցուցադրում»: Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի ամերիկյան ձախողված ուղեւորությունից…
Կարդալ
Էրդողանի «նյու-յորքյան  թեզիսները»

Էրդողանի «նյու-յորքյան  թեզիսները»

ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահը: Meydan.TV ադրբեջանական կայքը, որ գործում է Եվրոպայում եւ ազատ է ալիեւյան գրաքննությունից ու նաեւ որոշակիորեն պահպանում է լրագրողական էթիկայի չափանիշները, ներկայացրել է այդ խոսքի հիմնական թեզիսները: Ըստ այդմ, Թուրքիայի նախագահն առաջին հերթին անդրադարձել է քառասունչորսօրյա պատերազմին եւ դրա հետեւանքով ստեղծված նոր…
Կարդալ
Ինչ գնով էլ, որ լինի՝ Հայաստանը չպետք է տանուլ տա խաղաղության դարաշրջանը

Ինչ գնով էլ, որ լինի՝ Հայաստանը չպետք է տանուլ տա խաղաղության դարաշրջանը

Թուրքիայի նախագահի բացահայտումը, թե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկություն է արել, ըստ երեւույթին պետք է գնահատել որպես ոչ թե ինչ-որ գործընթացի սկիզբ, այլ՝ ցավալի ավարտ: Դա Նիկոլ Փաշինյանի ճակատագրական ձախողումն է: Նման եզրակացության գալու համար առանձնահատուկ տեղեկացվածության անհրաժեշտություն չկա: Բավական է գնահատել հայտարարության համար ընտրված ժամանակը. Էրդողանը…
Կարդալ
Պուտինի պաուզան. ի՞նչ սպասել

Պուտինի պաուզան. ի՞նչ սպասել

Ըստ երեւույթին, ՌԴ նախագահի ինքնամեկուսացումը քաղաքական բացատրություն ունի: Դուշանբեում Աֆղանստանի հարցով գումարվել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների գագաթնաժողով, որին չեն մասնակցել Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահներն ու Հնդկաստանի վարչապետը: Թալիբների նկատմամբ Չինաստանի եւ Հնդկաստանի վերաբերմունքը ներհակ է, Ռուսաստանը «միջանկյալ» դիրքորոշում ունի՝ Աֆղանստանի կառավարության լեգիտիմությունը չի ճանաչում, բայց նոր աշխարհաքաղաքական իրողությունն…
Կարդալ
Կհաջողվի՞ բացառել վատթարագույնը

Կհաջողվի՞ բացառել վատթարագույնը

Լրագրողա-փորձագիտական որոշ շրջանակներ շարունակում են հղել Հայաստանում ԱՄՆ դեսպանի այն մտքին, թե 30 տարվա պատերազմի եւ լարվածության իրավիճակը չի կարող հանգուցալուծվել մեկ գիշերվա ընթացքում եւ «մենք հասկանում ենք, որ կան որոշ հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծվեն եւ դրանցից մեկը… այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չենք համարում եւ հետեւաբար…
Կարդալ
Ռուսաստանը նախաձեռնու՞մ է, թե միայն դիմադրու՞մ

Ռուսաստանը նախաձեռնու՞մ է, թե միայն դիմադրու՞մ

Սեպտեմբերի 9-ին, ինչպես եւ անոնսավորված էր, կայացել է Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների՝ այս տարվա ընթացքում արդեն հինգերորդ հանդիպումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, կողմերի համաձայնեցրել է Միութենական պետության 28 ծրագիր: Թե խոսքը կոնկրետ ինչի մասին է՝ առայժմ հստակ տեղեկություններ չկան: Իրավիճակը ռուսական մամուլում գնահատվել է «երկու պետություն՝ մեկ տնտեսություն» բնորոշմամբ: Այդուհանդերձ, չնայած…
Կարդալ
«Շուշիի հռչակագրի պերճանքը», եւ թշվառությո՞ւնը

«Շուշիի հռչակագրի պերճանքը», եւ թշվառությո՞ւնը

Կոնֆլիկտաբան-քաղաքագետ Արիֆ Յունուսովը վկայում է, որ թուրքական ԶՈՒ ավելի քան 600 զինծառայող օրերս լքել է Ադրբեջանը՝ տանելով նաեւ տեխնիկա եւ սպառազինություններ: Ավելի վաղ այդ մասին տեղեկություններ էին հայտնվել սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում: Յունուսովը բնակվում է Հոլանդիայում, ալիեւյան գրաքննությունից ազատ է եւ, ինչպես ինքն է ասում, սերտ կապեր ունի թուրքական վերլուծաբանական…
Կարդալ
Պողոս Նուբար փաշայի սինդրո՞մ

Պողոս Նուբար փաշայի սինդրո՞մ

Եթե չեմ սխալվում, 1919-ի ամռանը բանաստեղծ Վահան Թեքեյանը գործուղվել է Երեւան՝ կառավարության հետ բանակցելու, որպեսզի անկախ եւ միացյալ հռչակված Հայաստանի վարչապետի պաշտոնը փոխանցվի Պողոս Նուբար փաշային, երեւանյան իշխանություններն էլ զբաղվեն միայն օրախնդիր հարցերով: Առաջարկությունն, իհարկե, մերժվել է: Բայց դա չի խանգարել, որ Պողոս Նուբար փաշան Փարիզում ձեւավորի հաշտության բանակցությունների ազգային…
Կարդալ
Հերթական խաբկանք եւ ծանր իրականություն

Հերթական խաբկանք եւ ծանր իրականություն

Տպավորությունը, որ փոխանցում են մի շարք հայ փորձագետներ, թե Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սուր հակասություններ կան,»՝ հիմք ընդունելով ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումներ, ամենայն հավանականությամբ կամ իրականությունից կտրված են, կամ հետապնդում են մանիպուլյատիվ նպատակներ: Ադրբեջանը չմասնակցեց Կիեւում կազմակերպված «Ղրիմյան պլատֆորմին» եւ այդ հարցում վերջնականապես համերաշխվեց Ռուսաստանի հետ: Սա ավելին է, քան…
Կարդալ
Օպերացիա «Ջամիլ Բաբաեւ»

Օպերացիա «Ջամիլ Բաբաեւ»

Ջամիլ Բաբաեւը թշնամական բանակի զինծառայող է, ձերբակալվել է Արցախի Մարտակերտ քաղաքում: Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությամբ՝ նա ինքնակամ լքել է Գյանջայի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքը: Ինչպե՞ս է «հոգեկան հիվանդը» Գյանջայից հատել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը եւ հայտնվել Մարտակերտում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հետաքննում են Ադրբեջանի ՊՆ-ն, ռազմական ոստիկանությունը եւ զինդատախազությունը: Ինչու՞ է Բաբաեւը…
Կարդալ