Բլոգ

ՌԴ «սև ցուցակը»

ՌԴ «սև ցուցակը»

ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:…
Կարդալ
Պայթունավտանգ իրավիճակ երկրում․ կկայանա՞ն արդյոք ընտրությունները

Պայթունավտանգ իրավիճակ երկրում․ կկայանա՞ն արդյոք ընտրությունները

Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին նախօրեին բնակիչները դիմավորել են բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ դավաճան» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, հանրապետության ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու…
Կարդալ
Մարտի 1-ի գործի ողնաշարը կոտրված է․ դատախազության հուսահատ ջանքերը

Մարտի 1-ի գործի ողնաշարը կոտրված է․ դատախազության հուսահատ ջանքերը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները ապրիլի 6-ին արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը…
Կարդալ
Փաշինյանը գնում է վաբանկ՝ օգնելով Սյունիքի «ինքնորոշմանը»

Փաշինյանը գնում է վաբանկ՝ օգնելով Սյունիքի «ինքնորոշմանը»

Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը «հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են», ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի ուշ վարչապետը հանձնարարեց պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր երեկ Սյունիքի մարզում բողոքի ակցիաներ էին կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ըստ տեղեկությունների՝ քսանի ավելի անձինք, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետը, արդեն…
Կարդալ
Փաշինյանի սկանդալային այցը Սյունիք

Փաշինյանի սկանդալային այցը Սյունիք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի չհայտարարված այցը Սյունիք ուղեկցվում է բողոքի ակցիաներով։ Իրավիճակը պարբերաբար լարվում է, օրինակ, սյունեցիները փորձել են խոչընդոտել նրա տեղաշարժը՝ պահանջելով հեռանալ։ Այցի օրակարգը կառավարությունը չի հրապարակել։ Ամիսներ առաջ Փաշինյանը փորձել էր մուտք գործել Սյունիք, սակայն չէր կարողացել առաջանալ Սիսիանից դեպի հարավ, այս անգամ նա ֆիզիկապես հայտնվել է մարզում,…
Կարդալ
Ալիևին պետք է հակազդի ամբողջ աշխարհը

Ալիևին պետք է հակազդի ամբողջ աշխարհը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ երեկոյան ադրբեջանական հեռուստաընկերության եթերում վստահեցրել է, թե կատարելու են «Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը»՝ անկախ նրանից՝ Հայաստանն ուզում է դա, թե՝ ոչ: Եթե Հայաստանը ցանկանա, խնդիրը, ըստ Ալիևի, կարելի է լուծել հեշտությամբ, եթե ոչ՝ իրենք «այն կլուծեն ուժով»: Նա նաև հայտարարել է, թե «101 տարի անց…
Կարդալ
Անիշխանության հետևանքը

Անիշխանության հետևանքը

Երեկ Հայաստանի խորհրդարանում ռազմագերիների խնդրով քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է ու Հայաստանի իշխանության հասցեին հեգնական քննադատություն է հնչեցրել ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը։ Սա արտառոց երևույթ է, որովհետև մի կողմից, խրախուսելի չէ Հայաստանի և Արցախի իշխանությունների հրապարակային հակադրությունը, մյուս կողմից՝ զինվորականը հանդես է եկել ակնհայտ…
Կարդալ
ՀՅԴ-ն՝ ընդդեմ ՀՅԴ-ի

ՀՅԴ-ն՝ ընդդեմ ՀՅԴ-ի

ՀՅԴ-ն Գերագույն ժողովից հետո հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում կուսակցությունը մասնակցելու է դրանց։ «․․․Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը»,- ասված է հայտարարության մեջ։ Որևէ զարմանալի բան չկա, որ կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ավելին՝ դա որևէ կուսակցության հիմնական առաքելությունն…
Կարդալ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում

Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, երեկ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ այսօրվա պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:
Կարդալ
Բաքվում բացված «պուրակը» «տհաճ պատկեր» է անվանել Նիդերլանդների ԱԳ նախարարը

Բաքվում բացված «պուրակը» «տհաճ պատկեր» է անվանել Նիդերլանդների ԱԳ նախարարը

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝…
Կարդալ