Բլոգ

Մեր հավաքականի կարևոր հաղթանակը

Մեր հավաքականի կարևոր հաղթանակը

ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։ Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։  Այս հաղթանակից հետո մեր հավաքականը խմբում առաջատարն է՝ Գերմանիայի հավաքականի հետ միասին։ Պատերազմի ցավալի պարտությունից հետո մեր հասարակությունը մի փոքր հաղթանակ էր փնտրում,…
Կարդալ
Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ մինչև 3,2 տոկոս

Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ մինչև 3,2 տոկոս

Կորոնավիրուսի զույգ ալիքներն ու հակամարտության ցնցումը պատճառ դարձան, որ պետական պարտքը փոխի իր անկման միտումը։ Այս մասին հայտարարել է համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը՝ վերահաստատելով Հայաստանի համար իր «B+» կայուն կանխատեսումը։ Fitch-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականի ավարտին Հայաստանի պարտքի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը կկազմի 67,6 տոկոս,…
Կարդալ
Հայաստան է ներկրվել COVID-19 դեմ պատվաստանյութի խմբաքանակ

Հայաստան է ներկրվել COVID-19 դեմ պատվաստանյութի խմբաքանակ

  Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից: «Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և…
Կարդալ
Իրանը և Չինաստանը 25-ամյա համաձայնագիր են ստորագրել

Իրանը և Չինաստանը 25-ամյա համաձայնագիր են ստորագրել

  Իրանը և Չինաստանը 25-ամյա «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը ստորագրել են այցով Թեհրանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են ընդլայնել երկկողմ հարաբերությունները: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ փաստաթուղթը կվերաբերվի երկու երկրների համագործակցության…
Կարդալ
Փաշինյանի «բարեփոխած» ՍԴ-ն «արդարացրեց» Քոչարյանին

Փաշինյանի «բարեփոխած» ՍԴ-ն «արդարացրեց» Քոչարյանին

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը՝ հավելելով, որ…
Կարդալ
Ի՞նչն է միավորում երեք նախագաներին՝ Արցա՞խը, թե՞ Փաշինյանի դեմ պայքարը

Ի՞նչն է միավորում երեք նախագաներին՝ Արցա՞խը, թե՞ Փաշինյանի դեմ պայքարը

Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մարտի 25-ին հանդիպել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ Ըստ Մուսինյանի՝ նախկին նախագահները քննարկել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։…
Կարդալ
Զրուցել են Փաշինյանն ու Պուտինը

Զրուցել են Փաշինյանն ու Պուտինը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։ Քննարկել են նաև համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ձեռք…
Կարդալ
Նախատեսվում է ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

Նախատեսվում է ՌԴ, ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

Ապրիլի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների նիստի շրջանականերում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին երեկ հայատարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում մյուս հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Սերգեյ Լավրովի շփումը Արա Այվազյանի և Ջեյհուն բայրամովի հետ: Ի՞նչ ձևաչափով…
Կարդալ
Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության ծրագիր կիրականացվի

Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության ծրագիր կիրականացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Համատեղ քննարկումներով առաջարկվում է Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնել: Ընդ որում, ըստ Հայաստանի վարչապետի, առաջարկվում է ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և…
Կարդալ