Վերլուծություն

ՀԱՊԿ-ն երբեք Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել. ո՞րն է լուծումը

ՀԱՊԿ-ն երբեք Հայաստանի անվտանգության երաշխավոր չի եղել. ո՞րն է լուծումը

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին: Այդ մասին, ինչպես փոխանցում էՏԱՍՍ  գործակալությունը, լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված]…
Կարդալ
ՔՊ-ն պետությունից վե՞ր․ խեղված պատկերացում պետության մասին

ՔՊ-ն պետությունից վե՞ր․ խեղված պատկերացում պետության մասին

Անշուշտ, երկրի ղեկավարի իրավունքն է՝ ձևավորել իր աշխատակազմը, բայց մենք կարծիք արտահայտելու իրավունք ունենք, որովհետև այս մարդիկ աշխատավարձ են ստանում մեր հարկերի հաշվին։ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավարներին, ինչպես և մյուս պաշտոնյաներին, փոխում է սեզոնային ձեռնոցի տրամաբանությամբ։ Երեք տարիների ընթացքում նա փոխել է աշխատակազմի երեք ղեկավար։ Անհայտ է, թե ո՞ր…
Կարդալ
Անբովանդակ հաղթանակի ուրվականը․ ճգնաժամը կխորանա

Անբովանդակ հաղթանակի ուրվականը․ ճգնաժամը կխորանա

Այս օրերին հաղթանակի խրախճանքի մեջ միայն իշխանության թիմն է, որտեղ ոգևորությունը միախառնված է ներքին գզվռտոցի, պաշտոններն իրար մեջ անելու գործընթացի հետ։ Հասարակությունը դրական սպասումների դաշտից դուրս է։ Մի կողմից, ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ իր գործն արել է՝ կանխելով նախկինների վերադարձն իշխանություն, մյուս կողմից՝ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը…
Կարդալ
Քոչարյանը կանխատեսո՞ւմ է, թե՞ բան գիտի

Քոչարյանը կանխատեսո՞ւմ է, թե՞ բան գիտի

Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մյուս ղեկավարներն իզուր են զարմանում արտահերթ ընտրությունների արդյունքների վրա, զուր են փորձում բացատրություններ գտնել, թե ինչպես ստացվեցին իշխանության թիմի բարձր տոկոսները։ Նախ, սկզբունքորեն հնարավոր չէ այլ արդյունք ակնկալել, երբ իշխանություն կրող անձը, որին ուղեկցում են ոստիկանության և հատուկ ծառայությունների հարյուրավոր աշխատակիցներ, քարոզարշավն իրականացնում…
Կարդալ
Հեղափոխությունը խժռում է իր զավակներին․ հերթը հասավ Հայ Մարությանին

Հեղափոխությունը խժռում է իր զավակներին․ հերթը հասավ Հայ Մարությանին

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում կադրային ջարդ է խոստացել։ Եթե խոսքը ՔՊ-ի լուզեր կադրերից ազատվելու և որակապես նոր կառավարություն ձևավորելու մասին է, ապա այդ ջարդը նույնիսկ կարելի է ողջունել։ Բայց իշխանության կադրային բանկը ներառված է ՔՊ նախընտրական ցուցակում, որը, մեղմ ասած, կրեատիվ որեւէ լուծում չունի։ Ուրեմն, լավատեսության…
Կարդալ
ԿԸՀ-ն ամփոփեց, «Հայաստանն» ընդվզեց․․․

ԿԸՀ-ն ամփոփեց, «Հայաստանն» ընդվզեց․․․

ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում ամփոփվեցին հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Միանգամից նկատենք, որ վերջնական արդյունքները գրեթե չեն տարբերվում նախնականից, ըստ այդմ՝ նոր ԱԺ-ն կունենա 107 մանդատ, որից 71-ը բաժին կհասնի Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին, 29-ը՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին և 7-ը՝ Սարգսյան-Վանեցյան տանդեմի «Պատիվ ունեմ» դաշինքին։ Սակայն այս…
Կարդալ
Լուզեր իշխանությո՞ւն, թե՞ վերջացած պոպուլիստներ

Լուզեր իշխանությո՞ւն, թե՞ վերջացած պոպուլիստներ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տված երեկվա հարցազրույցում ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու, ստելու մեջ: «Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը:…
Կարդալ
Ընտրություններն ավարտվեցին, ճգնաժամը՝ ոչ

Ընտրություններն ավարտվեցին, ճգնաժամը՝ ոչ

ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին։ Դրականն այն է, որ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների հետընտրական բախումներ, կարծես թե, տեղի չունեցան։ Դրական է նաև այն, որ պրիմիտիվ ռևանշիզմն աջակցություն չունեցավ՝ չնայած երկրորդ և երրորդ նախագահներն այլևս հանրային վստահության մանդատով ֆորմալացրեցին իրենց ընդդիմադիր կարգավիճակը։ Սակայն ընտրությունների բացասական հետևանքներն ավելի շատ են։ Նիկոլ Փաշինյանն իր…
Կարդալ
Քարոզչության վերջին օր․ չստացված բանավեճեր

Քարոզչության վերջին օր․ չստացված բանավեճեր

Այսօր ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Գլխավոր իրադարձությունը, թերևս, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքն է Հանրապետության հրապարակում։ Մինչ այդ արձանագրենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերությունն ավարտեց երկփուլանի քաղաքական բանավեճերը։ Երեկվա քննարկումը, որին մասնակցում էր նաև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, շատ ավելի բովանդակային էր, քան նախորդ…
Կարդալ
Քարոզչության 11-րդ օր․ հարցեր «բացակա» Նիկոլին

Քարոզչության 11-րդ օր․ հարցեր «բացակա» Նիկոլին

Դեռևս ընտրական գործընթացի մեկնարկին էր պարզ, որ Հանրային հեռուստատեսության կազմակերպած ավարտական բանավեճերն այս անգամ բովանդակային հարթության վրա չեն կայանալու։ Անտագոնիստական ռեժիմը, կամպանիայի ֆավորիտների՝ միմյանց ոչնչացնելու գայթակղությունը վերջնականապես զրոյացրել է քաղաքական երկխոսության, բանավեճի, քաղաքական խոսքի ու ծրագրի արժեքը։ Երբ քաղաքական ուժերը միմյանց դիմում են, լավագույն դեպքում, «կապիտուլյանտ» ու «թալանչի» որակումներով, դժվար…
Կարդալ