Վերլուծություն

Ո՞ւմ է ծաղրում իշխանությունը․ նշանակեք արտահերթ ընտրություններ

Ո՞ւմ է ծաղրում իշխանությունը․ նշանակեք արտահերթ ընտրություններ

«Մենք կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների, երբ կլինի հանրային հատվածի և քաղաքական ուժերի համաձայնությունը»,- օրեր առաջ ասել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցության վարչության ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ հյուրընկալվելով կայքերից մեկին: Արտաքուստ խիստ տոլերանտ ու կոնսոլիդացիայի տարրեր պարունակող այս նախադասության հիմքում դարձյալ թաքնված է իշխանության մանիպուլյացիան։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո իշխանությունն ակնհայտորեն…
Կարդալ
Մարդակենտրո՞ն, թե՞ մարդակուլ

Մարդակենտրո՞ն, թե՞ մարդակուլ

  Այսօր Նիկոլ Փաշինյանը գնացել էր առողջապահության նախարարություն՝ հին նախարարին գովաբանելու և նորին ներկայացնելու համար։ Ոչ մի բան, ոչ մի աղետ, մահաբեր պատերազմ կամ մարդակուլ կորոնավիրուս չեն կարողանում խմբագրել Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, որը շարունակում է կառուցվել կեղծիքի ու մանիպուլյացիայի վրա։ «Սկսած 2018 թվականից՝ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Կարևոր է…
Կարդալ
Խեղկատակի հետևում երևում են Փաշինյանի ականջները

Խեղկատակի հետևում երևում են Փաշինյանի ականջները

«Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն ընդդիմություն է»-երեկ ԱԺ-ի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը: Կասկածից վեր է, որ իշխանության խմբակցության բոլոր պատգամավորների ելույթները համաձայնեցվում են անձամբ…
Կարդալ
Փաշինյանի խոտանված «անփոխարինելիները»

Փաշինյանի խոտանված «անփոխարինելիները»

Դեռ անցած շաբաթ էր Նիկոլ Փաշինյանը մեծախոսում «կառավարման նոր որակի»  մասին՝ ազդարարելով, որ «2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի»։ Իհարկե, հիմա երկրում չկա գեթ մեկ մարդ, որը հավատա Փաշինյանին։ Անցած երկու-երեք տարիներին մանիպուլյացիաների, պարզունակ բլեֆների պակաս չենք ունեցել։ Եթե անգամ կային մարդիկ, ովքեր մինչև պատերազմը հավատում էին…
Կարդալ
«Շպիոնգեյթ»․ երբ մեռնում է քաղաքականությունը

«Շպիոնգեյթ»․ երբ մեռնում է քաղաքականությունը

Եթե 90-ականների սկզբին Հայաստանը հետևեր բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներին ու լյուստրացիա իրականացներ, այսօրվա Հայաստանում, թերևս, քաղաքականությունը չէր կառուցվի շանտաժի ու կոմպրոմատների վրա։ Բայց պահը բաց է թողնված ու հասարակության համար շոկային դարձավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտումը՝ Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու մասին։ Բացահայտման բովանդակությանը, բնականաբար, մանրամասն չեմ…
Կարդալ
Ո՞ւմ «փրկեց» շարժումը՝ հայրենիքի՞ն, թե՞ Փաշինյանին․ «Դեմոկրատական այլընտրանքը» հեռանում է «17»-ից

Ո՞ւմ «փրկեց» շարժումը՝ հայրենիքի՞ն, թե՞ Փաշինյանին․ «Դեմոկրատական այլընտրանքը» հեռանում է «17»-ից

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենքի փրկության շարժումը» սկսում է մարզային այցեր, առաջինը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում եղան։ Մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի: Մանուկյանն, իհարկե, Գյումրի հասավ, սակայն սա այն…
Կարդալ
Արա Այվազյանը հաստատում է Փաշինյանը ստախոս է

Արա Այվազյանը հաստատում է Փաշինյանը ստախոս է

Ես միանշանակ համաձայն եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը, և կավելացնեմ՝ եղել է և մնում է․ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի այն հայտարարության մասին, թե Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց…
Կարդալ
Քյարամյանի ինքնախոստովանական ցուցմունքը․ նա մի օր կդատվի․․․

Քյարամյանի ինքնախոստովանական ցուցմունքը․ նա մի օր կդատվի․․․

Վերջնականապես համոզվում եմ՝ նույնիսկ պատերազմը ու նվաստացուցիչ կապիտուլյացիան խելքի չեն բերել այս իշխանությանը։ Երեկ տեղի ունեցած երկու նշանային իրադարձությունները վկայում են ասվածի մասին։ ԲԴԽ անդամի համար «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։ Եթե վերջինիս այլ մեղքեր չնշեմ, բավարար է հիշել միայն, որ Ջհանգիրյանը եղել է մեր երկրում ընտրակեղծարարության…
Կարդալ
Բարի երթ, politcom.am․ նոր կայք՝ հավակնոտ օրակարգով

Բարի երթ, politcom.am․ նոր կայք՝ հավակնոտ օրակարգով

Այսօրվանից Հայաստանի լրատվական տիրույթ մուտք է գործում նոր կայք՝ politikcom.am-ը։ Թվում է՝ մեր լրատվական դաշտում ներկայացված են բոլոր տեսակետները, քաղաքական հոսանքները, գոյություն ունի բազմաժանրություն, սակայն դա այդպես է միայն մակերեսային հարթության վրա։ Իրականությունն այն է, սակայն, որ Հայաստանում, մեծ հաշվով, բացակայում են անաչառ և ամբողջական տեղեկատվությունը, մասնագիտական խորքային վերլուծությունները։ politikcom.am-ը…
Կարդալ