Տնտեսություն

Կոնյակի արտադրությունը կրճատվել է

Կոնյակի արտադրությունը կրճատվել է

Պանդեմիայի հետևանքով անկում են ապրել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։ ԱՎԿ-ի պաշտոնական տվյալներով՝ կոնյակի արտադրությունը կրճատվել է 11,4%-ով։ Ի դեպ, փորձագետները կարծում են, որ տնտեսության վրա պատերազմի բացասական հետևանքերն ավելի շատ տեսանելի կլինեն 2021թ-ին։
Կարդալ
«Կոմերսանտը» բացահայտում է եռակողմ հանդիպման մանրամասները

«Կոմերսանտը» բացահայտում է եռակողմ հանդիպման մանրամասները

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:  «Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի…
Կարդալ
Երևանը՝ զբոսաշրջային թեժ ուղղություն

Երևանը՝ զբոսաշրջային թեժ ուղղություն

Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում: Ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք: Ryanair-ը նշում է, որ 2020թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը խոչընդոտ հանդիսացավ բազմաթիվ ճանապարհորդությունների համար, սակայն դրանք կարելի է իրականացնել 2021 թվականին: «Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ…
Կարդալ
Մասկի ֆանտաստիկ ծրագիրը

Մասկի ֆանտաստիկ ծրագիրը

Ամերիկյան «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 200 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հիմք ընդունելով Boomberg Billionaires Index-ի տվյալները: Հունվարի 10-ի դրությամբ Մասկի կարողությունն աճել է մոտ 14.5 միլիարդ դոլարով՝ հասնելով 209 միլիարդի: Ի դեպ, աշխարհի ամենահարուստ մարդը ֆանտաստիկ ծրագիր ունի։ Նա օրերս հայտարարել է, որ պատրաստ է իր ունեցվածքի մի մասը վաճառել՝ Մարսի նվաճման ու բնակեցման ծրագիրն իրականցնելու համար։
Կարդալ
Աղքատության աննախդեպ աճ

Աղքատության աննախդեպ աճ

2020 թվականին վերջին 22 տարում առաջին անգամ ծայրահեղ աղքատության աճ է արձանագրվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ տնտեսական ակտիվության անկման հետևանքով կաղքատանա ևս 18-ից մինչև 27 մլն մարդ։ Աղքատության աննախադեպ աճը պայմանավորված է կորոնավիրուսի հարուցած հետևանքներով։
Կարդալ
Համատեղ հայտարարություն

Համատեղ հայտարարություն

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․ …
Կարդալ
Նվազագույն աճ Վրաստանում և Ադրբեջանում

Նվազագույն աճ Վրաստանում և Ադրբեջանում

Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, նախորդ տարի տնտեսության անկումը Վրաստանում 6, իսկ Ադրբեջանում՝ 5 տոկոս է կազմել։ Այս տարի արդեն, ըստ բանկի փորձագետների, վրացական տնտեսությունը կարող է շուրջ 4 տոկոսի աճ ապահովել։ Վերջին տարիներին տնտեսական աճի աննշան տեմպեր ապահովող Ադրբեջանում այդ միտումը կպահպանվի նաև 2021-ին։ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, Ադրբեջանի տնտեսության աճը…
Կարդալ
ՀԲ-ն լավատես չէ․ Հայաստանի տնտեսության մշուշոտ հեռանկարը

ՀԲ-ն լավատես չէ․ Հայաստանի տնտեսության մշուշոտ հեռանկարը

«2020 թվականը Հայաստանը փակում է 8 տոկոս տնտեսական անկմամբ», - պնդում են Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները(հայաստանյան որոշ փորձագետներ նշում են երկնիշ անկման մասին)։ Նախկինում ՀԲ-ն կանխատեսում էր Հայաստանի տնտեսության կրճատման ավելի համեստ ցուցանիշ՝ 5,2 տոկոս։ 2021 թվականին հայաստանյան տնտեսությունը վերականգնման որոշակի շանսեր ունի։ ՀԲ վերլուծաբանների կանխատեսմամբ` նոր մեկնարկած տարում Հայաստանի…
Կարդալ