Ընտրություններ

Երևանի ընտրությունների մասին՝ ոչ երևանցու կարծիք

Երևանի ընտրությունների մասին՝ ոչ երևանցու կարծիք

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. Ուրեմն, եթե իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանի դեմ չլինի միասնական ընդդիմության թեկնածու, ապա պարոն Ավինյանը առանց դժվարության հաղթելու է: Ընդդիմության թեկնածուն, որ իրավամբ կկարողանա մարտահրավեր նետել, նաև՝ Նիկոլ Փաշինյանին ու իշխող վարչակարգին հաջորդ խորհրդարանական ընտրություններում, ցանկալի է լինի մեկը, ով չի ասոցացվում նախկին երեք նախագահներից և ոչ…
Կարդալ
Երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը` նման աղբակույտեր չունենալու համար

Երկրից պետք է մաքրվի հիմնական աղբը` նման աղբակույտեր չունենալու համար

Սա Աջափնյակ համայնքի Մարգարյան 31 հասցեի բակն է։ Նման պատկերներն այսօրվա Երևանում համատարած են։ Ու սա ավագանու ընտրությունների համատեքստում։ Երկու ենթադրություն կարող եմ անել։ Առաջինն այն է, որ իշխանությունը կորցրել է միասնականությունը ու սա սաբոտաժ է Տիգրան Ավինյանի դեմ։ Եթե այդպես է, դա նույնիսկ լավ լուր է։ Եվ երկրորդ, գործող…
Կարդալ
PR՝ երեխաների հաշվին

PR՝ երեխաների հաշվին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը. Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Դպրոցական ավագանու» նիստը՝ միակ «ոչ դպրոցական» Տիգրան Ավինյանի նախագահությամբ: Եթե ամիսներ հետո Երևանի ավագանու ընտրություններ չլինեին, Ավինյանը հազիվ թե երեխաներին հիշեր: Իշխանությունն ամեն գնով որոշել է Ավինյանին քաղաքապետ դարձնել՝ օրենքի վրա թքած ունենալով,…
Կարդալ
Էրդողանը «պահանջված» է Վաշինգտոնի համար

Էրդողանը «պահանջված» է Վաշինգտոնի համար

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. Ամիսներ առաջ ֆեյսբուքյան գրառումով կարծիք հայտնեցի, որ Թուրքիայի նախագահի ընտրությանը մեծ հավանականությամբ կհաղթի Էրդողանը, առավել եւս, որ նրա հաղթանակը՝ չնայած ԱՄՆ հետ լարվածությանը, այդուհանդերձ թերեւս առավել պահանջված է նաեւ Վաշինգտոնի համար: Էրդողանը հաղթեց, իսկ Վաշինգտոնի առումով նրա «պահանջվածության» վկայությունն էլ այն է, որ նախագահի…
Կարդալ
Էրդողանը հաղթեց

Էրդողանը հաղթեց

Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գրեթե բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ գործող նախագահը վերընտրվել է: Anadolu լրատվական գործակալության կողմից առցանց հրապարակվող տվյալներով՝ Ռեջեփ Էրդողանը ստացել է շուրջ 27.6 միլիոն ձայն կամ քվեների 52.14 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ շուրջ 25,4 միլիոն ձայն կամ քվեների 47.86 տոկոսը:
Կարդալ
Ե՞րբ ենք հարգելու մեր լեզուն

Ե՞րբ ենք հարգելու մեր լեզուն

Մեր շատ «ինքնիշխան» իշխանությունների երևանյան տեղապահ Ավինյանին մի հարց տամ՝ ինչո՞ւ է մայրաքաղաքի տրոլեյբուսների վրա հայտնվել լատինատառ Privet բառը: Չլինի՞ կոմպլեմենտարիզմի դրսևորում է՝ ռուսական բարև, լատինատառ դրսևորմամբ: Ե՞րբ ենք հետևելու օրենսդրությանը, հարգելու մեր պետական լեզուն:
Կարդալ
Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Նիկոլը խաբել է ժողովրդին: 2021-ին նա իշխանությունը վերարտադրել է՝ Արցախին խոստանալով անկախություն «Անջատում հանուն փրկության» բանաձևով: Այսօր Փաշինյանը սպանում է ԼՂ սուբեկտությունը. Հայաստանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց արցախցիներին ադրբեջանահպատակ ճանաչելու իրավասություն չունի: Փաշինյանը կորցրել է իր քաղաքական լեգիտիմությունը ու Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի լեգիտիմությունը կասակածի տակ…
Կարդալ
Իշխանության անվստահության հանրաքվե

Իշխանության անվստահության հանրաքվե

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Լիլիթ Սիլանյանի ֆեյսբուքյան գրառումը. Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի կեսին, օրը դեռ պետք է նշանակի կառավարությունը, սակայն Հանրայինի եթերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացնելով օրենքի պահանջը՝ բացատրեց՝ քվեարկությունը պետք է անցկացվի սեպտեմբերի 10-20-ն ընկած առաջին կիրակի օրը, օրացույցով դա սեպտեմբերի 17-ն…
Կարդալ
Երկրորդ փուլ

Երկրորդ փուլ

Թուրքիայում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,9 տոկոսի հաշվվման արդյունքների համաձայն, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 49.34 տոկոսն, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն 45 տոկոսն է ստացել: Թուրքիայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնությունն ապահոված թեկնածուն:
Կարդալ