Ընտրություններ

«Դեմոկրատական այլընտրանք» և ԱԻՄ քննարկում

«Դեմոկրատական այլընտրանք» և ԱԻՄ քննարկում

Փետրվարի 8-ին«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՔԽ անդամներ Արմեն Գևորգյանը, Լևոն Նազարեթյանը, Լիլիթ Սիլանյանը հյուրընկալել են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, կուսակցության նախագահության անդամ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտահերթ ընտրություններին միտված «Դեմոկրատական այլընտրանքի» ս.թ հունվարի 26-ի հայտարարությունը և ԱԻՄ-ի առաջարկած Բացառիկ ժողովրդավարության համակարգի մոդելը: Երկուստեք…
Կարդալ
Կարևորվել է արտահերթ ընտրությունների անցկացումը

Կարևորվել է արտահերթ ընտրությունների անցկացումը

Այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, Քաղաքական խորհրդի անդամներ Արմեն Գևորգյանն ու Սարգիս Լևոնյանը, քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում, հյուրընկալեցին «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանին: Քննարկման առարկա դարձավ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության 2023թ-ի հունվարի 26-ի հայտարարությունը: Երկուստեք կարևորվեց այնպիսի ինստիտուտների և օրակարգի ձևավորումը, որը կհանգեցնի՝ ա) արտահերթ ընտրությունների…
Կարդալ
Ո՞ւմ դեմ էր ուղղված Արսենյանի սադրանքը

Ո՞ւմ դեմ էր ուղղված Արսենյանի սադրանքը

«Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»,- մի քանի օր առաջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը: Հարկ չկա՝ հատուկ բացատրելու, թե ինչ նկատի ունի պատգամավորը. նա, ըստ էության, առաջարկում է «փուռը տալ» Արցախը՝ Հայաստանը փրկելու համար: Բարոյական հարթության վրա սա…
Կարդալ
Պետության դեֆոլտ

Պետության դեֆոլտ

  «Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,- երեկ երեկոյան գրել է Թագուհի Թովմասյանը: Եթե չեմ սխալվում, այսօր երեկոյան ավարտվելու է ՄԻՊ թեկնածուների առաջադրման ժամկետը: Զուտ ֆորմալ առումով՝ նույնիսկ ողբերգություն չի…
Կարդալ
Պարտված ընդդիմադիր թրենդի մասին. ինչո՞ւ արդյունավետ չէ Էդգար Ղազարյանի թեկնածությունը

Պարտված ընդդիմադիր թրենդի մասին. ինչո՞ւ արդյունավետ չէ Էդգար Ղազարյանի թեկնածությունը

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն, այսպես ասած, ինքնաառաջադրվել է Հայաստանի նախագահի պաշտոնում։ Ենթադրվում է, որ Ղազարյանը հավակնում է դառնալ ընդդիմության թեկնածուն։ Ամենևին կասկածի տակ չենք դնում Ղազարյանի քաղաքական, մասնագիտական, մարդկային, բարոյական որակները։ Բայց կարծում ենք` իրավիճակը պետք է քննարկել ավելի լայն համատեքստով։ Նախագահական ընտրություններում ընդդիմությունը հաջողելու շանս չունի. նրա…
Կարդալ
Գևորգ Փարսյանը հաղթել է

Գևորգ Փարսյանը հաղթել է

Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գևորգ Փարսյանը, Կապանում ստացել է 12745 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը, ստացել է 5268 ձայն։ Շնորհավորում եմ Հայաստանի ազատ քաղաքացիներին։
Կարդալ
Նոր Հաճնի համայնքապետի թեկնածուն Սուրեն Սուրենյանցն է

Նոր Հաճնի համայնքապետի թեկնածուն Սուրեն Սուրենյանցն է

Սիրելի հայրենակիցներ, Իրազեկում ենք, որ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին։ Նոր Հաճն խոշորացված համայնքում` սեփական ցուցակով։ ԴԱԿ ցուցակի առաջին համարը ու համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Եղեգնաձոր խոշորացված համայնքում` ԲՀԿ-ի հետ դաշինքով։ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը ու Եղեգնաձորի համայնքապետի…
Կարդալ
Գյումրին բոյկոտեց, Գորիսն ընդվզեց․ իշխանության պարտությունը

Գյումրին բոյկոտեց, Գորիսն ընդվզեց․ իշխանության պարտությունը

ՏԻՄ ընտրություններին  մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33,23 տոկոսը։ Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 26417-ը կամ 24.14 տոկոս: Գյումրիի ցուցանիշն աննախադեպ ցածր է, սա յուրօրինակ հակառեկորդ է Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված Հայաստանի պատմության մեջ։ Այնպես չէ, որ իշխանությունները տարբեր մեթոդներով չեն «շահագրգռել»…
Կարդալ
Առաջին ընտրությունը՝ պատերազմից հետո

Առաջին ընտրությունը՝ պատերազմից հետո

Արցախում ավարտվել է ՏԻՄ ընտրությունը։ Երեկ, ժամը 20:00-ին փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո Արցախի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: Այս իրադարձության քաղաքական նշանակությունը չափազանց մեծ է, որովհետև սրանք առաջին ընտրություններն էին Արցախում՝ պատերազմից…
Կարդալ
Փաշինյանի նոր օրակարգը՝ մոնոպոլացնել ՏԻՄ-երը․ դա կանխել է պետք

Փաշինյանի նոր օրակարգը՝ մոնոպոլացնել ՏԻՄ-երը․ դա կանխել է պետք

Խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (ՏԻՄ): Իշխանությունը քաղաքական որոշումը կայացրել է ու, թերևս, գործ ունենք կայացած փաստի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը վիճարկում է համայնքների խոշորացման գործընթացն ու, ամենայն հավանականությամբ, դիմելու է…
Կարդալ