Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի ուժգին հարվածը Քոչարյանին․ ընտրական գործընթացի բևեռները շատացան

Սերժ Սարգսյանի ուժգին հարվածը Քոչարյանին․ ընտրական գործընթացի բևեռները շատացան

Մինչև երեկ երեկո գերիշխում էր կարծիքը, թե ընտրական առաջիկա գործընթացը լինելու է երկբևեռ, այլ խոսքով՝ նոր իշխանության ձևավորման հիմնական ֆավորիտներ էին համարվում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբված կենտրոնները։ Սակայն վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը երեկ երեկոյան միս ու արյուն ստացան․ ձևավորվեց դաշինք ՀՀԿ-ի Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության միջև։…
Կարդալ
Հարությունյանը աջակցե՞ց, թե՞ հարվածեց Փաշինյանին

Հարությունյանը աջակցե՞ց, թե՞ հարվածեց Փաշինյանին

Պատերազմի հետևանքները պարզ էին հոկտեմբերի սկզբին, սակայն ՀՀ քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, օրերս հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական Երևանն անցած երկու օրերին որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը՝ տարբեր վարկածների շրջանառության տեղիք տալով։ Առերևույթ թվում է՝ Հարությունյանն աջակցել է Փաշինյանին՝ պատերազմի չդադարեցման պատասխանատվությունը դնելով ընդդիմության վրա։…
Կարդալ
Փաշինյանը հանդիպել է Միշուստինին

Փաշինյանը հանդիպել է Միշուստինին

Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Կարդալ
Պեսկովն ակնարկում է «մտրակի և բլիթի» մասին

Պեսկովն ակնարկում է «մտրակի և բլիթի» մասին

Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի և բլիթի» քաղաքականության դրսևորում է և իրական կարեկցանք չէ Հայաստանի ժողովրդին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում: «Կարծում եմ, որ Վաշինգտոնի կողմից Ցեղասպանության այս ճանաչումը, ամենայն հավանականությամբ, իրենց սիրած «մտրակի և բլիթի»…
Կարդալ
Լեգիտիմության պահանջ․ գնդակն իշխանության դաշտում է

Լեգիտիմության պահանջ․ գնդակն իշխանության դաշտում է

Նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ փաստաթղթից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը հայտնվեց օրակարգում, իհարկե, դրա վերաբերյալ միանգամայն տարբեր մոտեցումներ ունեին քաղաքական ուժերը։ Օրինակ, «Հայրենիքի փրկության շարժման» թեզերից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում օրինական ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։ Ընդդիմադիրների փաստարկը գուցե էմոցիոնալ է, բայց որոշակի հիմք ունի․ նրանք ասում են՝…
Կարդալ
Ինչո՞ւ է ապալեգիտիմացվում ընտրական գործընթացը կամ անտեղի մեղադրանքներ խորհրդարանական ընդդիմության հասցեին

Ինչո՞ւ է ապալեգիտիմացվում ընտրական գործընթացը կամ անտեղի մեղադրանքներ խորհրդարանական ընդդիմության հասցեին

Լայն թափով տեղի է ունենում ընտրական գործընթացի ապալեգիտիմացման գործընթաց, որը, մի կողմից, հետևանք է սահմանադրական գործող կարգավորումների հակասության, մյուս կողմից՝ արտահայտում է երկրում առկա քաղաքական ճգնաժամի խորքային բնույթը։ Ընտրական գործընթացի հիմնական դերակատարները դեռևս չեն գիտակցել խորքային ճգնաժամի մասշտաբը ու փորձում են շաբլոն ձևակերպումներով առաջարկել ոչ ադեկվատ դեղատոմսեր։ Այս տրամաբանության շարունակականության…
Կարդալ
Փաշինյանն առաջադրվեց՝ չընտրվելու համար

Փաշինյանն առաջադրվեց՝ չընտրվելու համար

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի…
Կարդալ
ԱՄՆ-ի «ներքին գործը»

ԱՄՆ-ի «ներքին գործը»

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրների ներքին գործն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում Ցեղասպանության ճանաչումը: «Դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»,- ասել է Պեսկովը։
Կարդալ
Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը, Ադրբեջանը՝ ավելացրել

Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը, Ադրբեջանը՝ ավելացրել

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի Հայաստանում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։ Ռազմական ծախսերի և ՀՆԱ-ի հետ կապված նշվում է՝ դիտարկված 150 երկրից 24-ը ռազմական ծախսերի համար հատկացրել է իր ՀՆԱ-ի 3,0 տոկոսը կամ ավելին,…
Կարդալ
Ընտրական գործընթացի մեկնարկը տրված է․ Փաշինյանը հրաժարական տվեց

Ընտրական գործընթացի մեկնարկը տրված է․ Փաշինյանը հրաժարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական տվեց՝ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու նպատակով։ Անկեղծ ասած, այս հրաժարականը կանխատեսելի էր դեռ նախորդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ուշագրավ է, որ ապրիլի 24-ին տեղի ունեցած այդ հեռախոսազրույցի ընթացում որևէ անդրադարձ չի եղել օրվա խորհրդին, փոխարենը՝ քննարկվել են Հայաստանի…
Կարդալ