Քաղաքականություն

Ասք «Գելի» և «գելխեղդի» մասին

Ասք «Գելի» և «գելխեղդի» մասին

Մարտի 1-ի գործով՝ հակասահմանադրական որակված մեղադրանքը դատարանում պաշտպանող Գլխավոր դատախազությունից դեռ չեն արձագանքում ՍԴ որոշմանը, ասում են՝ դիրքորոշում կհայտնեն որոշմանը ծանոթանալուց հետո։ Սահմանադրական դատարանի որոշումները հրապարակվում են եռօրյա ժամկետում։ Տուժողների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասում է՝ դատախազությունը վաղուց պետք է մեղադրանքը վերաորակեր, միևնույն ժամանակ կարծում է՝ գործը սրանով ավարտված չէ։…
Կարդալ
Ինչո՞ւ «թուրքական» թեման դարձավ ներքաղաքական օրակարգի հարց

Ինչո՞ւ «թուրքական» թեման դարձավ ներքաղաքական օրակարգի հարց

Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական քարոզարշավն, ըստ էության, մեկնարկել է։ Անցած շաբաթ նա Արագածոտնի մարզում էր, երեկ հանդիպումներ էր ունենում Արմավիրի գյուղերում։ Փաշինյանը երեկ «աննախադեպության» թեմաներով մի քանի հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախում սպասվող ենթակառուցվածքային ծրագրի, Երևանում ԲՈւՀ-ական շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք հիմնելու մասին։ Ավելորդ է ասել, որ այս հայտարարությունները,…
Կարդալ
«Փրկիչների» փուլային ֆիասկոն

«Փրկիչների» փուլային ֆիասկոն

  «Հայրենիքի փրկության շարժման» երեկվա հանրահավաքը, որը Երևանի Դեմիրճյան փողոցում հավաքել էր մի քանի հազար մարդկանց, առանձնահատուկ էր մի քանի առումով։ Այն առաջինն էր այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։ Ի դեպ, այս հանգամանքն էապես ազդել էր…
Կարդալ
Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ մինչև 3,2 տոկոս

Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ մինչև 3,2 տոկոս

Կորոնավիրուսի զույգ ալիքներն ու հակամարտության ցնցումը պատճառ դարձան, որ պետական պարտքը փոխի իր անկման միտումը։ Այս մասին հայտարարել է համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը՝ վերահաստատելով Հայաստանի համար իր «B+» կայուն կանխատեսումը։ Fitch-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2021 թվականի ավարտին Հայաստանի պարտքի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը կկազմի 67,6 տոկոս,…
Կարդալ
Իրանը և Չինաստանը 25-ամյա համաձայնագիր են ստորագրել

Իրանը և Չինաստանը 25-ամյա համաձայնագիր են ստորագրել

  Իրանը և Չինաստանը 25-ամյա «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագիրը ստորագրել են այցով Թեհրանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են ընդլայնել երկկողմ հարաբերությունները: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ փաստաթուղթը կվերաբերվի երկու երկրների համագործակցության…
Կարդալ
Փաշինյանի «բարեփոխած» ՍԴ-ն «արդարացրեց» Քոչարյանին

Փաշինյանի «բարեփոխած» ՍԴ-ն «արդարացրեց» Քոչարյանին

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Բարձր դատարանի նախագահ Արման Դիլանյանը հրապարակել է որոշման եզրափակիչ մասը՝ հավելելով, որ…
Կարդալ
Ի՞նչն է միավորում երեք նախագաներին՝ Արցա՞խը, թե՞ Փաշինյանի դեմ պայքարը

Ի՞նչն է միավորում երեք նախագաներին՝ Արցա՞խը, թե՞ Փաշինյանի դեմ պայքարը

Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մարտի 25-ին հանդիպել են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ Ըստ Մուսինյանի՝ նախկին նախագահները քննարկել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։…
Կարդալ
Ռոբերտ Քոչարյանը կրելու է, բայց ոչ թե ընտրությունները, այլ՝ պատիժ

Ռոբերտ Քոչարյանը կրելու է, բայց ոչ թե ընտրությունները, այլ՝ պատիժ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախաքննության ընթացքում բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան զինվորականներ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի ֆինանսական գործունեությունն ուսումնասիրելու համար, սակայն չի կարողացել ոչինչ գտնել։  Անգամ միջազգային գործընկերները հրաժարվել են համագործակցել՝ արձանագրելով, որ հարուցված հետապնդման մեջ առկա է  քաղաքական կոմպոնենտ, գրում է…
Կարդալ
Իշխանությունը գծեց սահմանը․ ի՞նչ կանի ընդդիմությունը

Իշխանությունը գծեց սահմանը․ ի՞նչ կանի ընդդիմությունը

Իշխանությունը որոշել է հրաժարվել վարկանիշային ցուցակներից ու հունիսյան արտահերթ ընտրություններին մասնակցել միայն համամասնական ընտրակարգով, երեկ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացրել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի…
Կարդալ