Տարածաշրջան

Ի՞նչ նախաձեռնության մասին է խոսում Ղարիբաշվիլին

Ի՞նչ նախաձեռնության մասին է խոսում Ղարիբաշվիլին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գրել է, որ Երեւան այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է «նոր խաղաղության նախաձեռնություն», որը վերաբերում է Հարավային Կովկասին։ Ի՞նչ նախաձեռնություն է սա, արդյո՞ք երկկողմ է, վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններում Թբիլիսիի միջնորդությա՞նը, Էրդողանի հայտնի ակնարկի՞ն,…
Կարդալ
«Բայրաքթարն»՝ Ուկրաինայում

«Բայրաքթարն»՝ Ուկրաինայում

Թուրքիայի արտգործնախարարը երեկ ժամանել է Լվով, որտեղ ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, ինչպես նաև ռազմաարդյունաբերության ոլորտներում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը խոսել են մասնավորապես Ուկրաինայում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսելու մասին։
Կարդալ
Ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական

Ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, երեւում է, անցկացվել են, այսպես ասած՝ «կրիզիս-ռեժիմում»: Համենայն դեպս, մամուլի համար կողմերի հայտարարություններից պարզ է դառնում, որ նախագահների մակարդակով հանդիպում տեսանելի ապագայում չի ծրագրվում: Իսկ դա արդեն վկայում է հարաբերությունների այլ մակարդակ, քան մեզանում ընկալվում է: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Իրանում կառավարություն…
Կարդալ
Շարունակեք հույսներդ դնել Իրանի “կարծր” դիրքորոշման վրա․․․

Շարունակեք հույսներդ դնել Իրանի “կարծր” դիրքորոշման վրա․․․

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Լավրովը, Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում, կողմ է արտահայտվել 3+3 ձևաչափին՝ այս հարցում ամբողջովին համերաշխվելով Անկարայի ու Բաքվի տեսակետների հետ։ Եթե սա ձևակերպենք մատչելի հայերենով, ապա պետք է հասկանալ, որ Թեհրանն աջակցություն չի ստացել Մոսկվայում, մյուս կողմից՝ Մոսկվան…
Կարդալ
Լավրովը՝ 3+3-ի մասին

Լավրովը՝ 3+3-ի մասին

Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այլև՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Լավրովը նշել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ 3+3 ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։ Պնդելով,…
Կարդալ
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել Վրաստանում կայացած հանդիպման ընթացքում։ «Երեք երկրների ռազմավարական համագործակցությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա և հսկայական նշանակությունի ունի տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության ու մարտունակության բարձրացման համար», - հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ…
Կարդալ
Ալիևը ողջունել է հայ-թուրքական երկխոսությունը

Ալիևը ողջունել է հայ-թուրքական երկխոսությունը

Ադրբեջանը ողջունում է Հայաստանից եկող դրական ազդակներն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայտարարություները։ Մենք բաց հայտարարում ենք, որ աջակցում ենք դրանց։ Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանին»,…
Կարդալ
Եռակողմ հանդիպում

Եռակողմ հանդիպում

Երեկ Վրաստանի Կախեթիի շրջանում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ջուանշեր Բուրչուլաձեն, Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ծրագրերի անվտանգությունն ապահովելու հարցերն ու եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցությունը շարունակելու հեռանկարները։ Նշվել է, որ ռազմավարական համագործակցության տվյալ պլատֆորմը հիմնված է փոխվստահության վրա…
Կարդալ
Իսկ եթե Իրանը եւ Ադրբեջանը դաշնակցե՞ն

Իսկ եթե Իրանը եւ Ադրբեջանը դաշնակցե՞ն

Հայաստանի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին Իրանի արտաքին գործերի նախարարը բավական ականջահաճո հայտարարություն է արել, եթե այդ տեքսին մոտենանք զուտ հայկական կանխատրամադրվածությամբ: Այնտեղ եւ համագործակցությունը խորացնելու մասին է խոսվում, եւ մոտ ապագայում նորույթների, բայց՝ առանց որեւէ կոնկրետության: Մինչդեռ ամփոփումը հստակ է. տարածաշրջանի երկրները պետք է հասկանան եւ ընդունեն, որ խնդիրներն իրենք…
Կարդալ
Թուրքական ֆրուստրացիա՞

Թուրքական ֆրուստրացիա՞

Մեզանում ի՞նչ արձագանքի է արժանացել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը՝ դժվար է ասել: Եթե դատենք ԱԽ քարտուղարի ենթատեքստային արտահայտություններից՝ օրվա իշխանությունը որոշակիորեն տեղեկացված է Պուտին-Էրդողան բանակցություններից՝ գոնե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հնարավոր կարգավորման, տարածաշրջանում հաղորդուղիների բացման հարցերի մասով: Կողմերի միջեւ, հավանաբար, տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում, եւ «ինչ-որ բան նախապատրաստվում է»:…
Կարդալ