Տարածաշրջան

Այվազյանն ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

Այվազյանն ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 18-ին հեռախոսազրույց է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող…
Կարդալ
Լավրով․ Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում

Լավրով․ Մոսկվան չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն ընդգրկել Ռուսաստանի կազմում

  Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսում անդրադարձել է ԼՂ խնդրին վերաբերող մի շարք հարցերի։   Հուզական հայտարարությունների մասին Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հուզական հայտարարությունները համարել է անարդյունավետ: ՌԴ նախարարը նշել է, որ հայ պաշտոնյաների որոշ հայտարարություններ լարվածություն են առաջացնում: «Կարծում եմ ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից:…
Կարդալ
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ Հայաստանի սահմանին

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ՝ Հայաստանի սահմանին

  Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Կարդալ
Պուտինը դարձյալ անդրադարձել է ԼՂ խնդրին

Պուտինը դարձյալ անդրադարձել է ԼՂ խնդրին

Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի թեմաներից մեկը ԼԵռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին նվիրված ՌԴ-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի արդյունքներն էին:
Կարդալ
Թուրք զինվորականները ժամանում են Ադրբեջան

Թուրք զինվորականները ժամանում են Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի շփման գծից 8 կիլոմետր հեռավորության վրա` Աղդամում: «60 թուրք, 60 ռուս զինվորականներ վերահսկելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: Թուրք զինվորականների ուղարկումն Ադրբեջան արդեն սկսվել է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Չավուշօղլուն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններ…
Կարդալ
Լավրով-Բայրամով հեռախոսազրույց

Լավրով-Բայրամով հեռախոսազրույց

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հունվարի 15-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախարարները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված վերջին իրավիճակի, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության խնդիրների հետ կապված մտքեր են  փոխանակել: Կողմերը քննարկել են նաև…
Կարդալ
Էրդողանն աջակցել է Պուտինին

Էրդողանն աջակցել է Պուտինին

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝  Լեռնային Ղարաբաղի…
Կարդալ
«Կոմերսանտը» բացահայտում է եռակողմ հանդիպման մանրամասները

«Կոմերսանտը» բացահայտում է եռակողմ հանդիպման մանրամասները

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը:  «Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ»: Քննարկվող երկու հիմնական ուղղություն կա: Նախ, սա միջանցք է Ադրբեջանի…
Կարդալ
Համատեղ հայտարարություն

Համատեղ հայտարարություն

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․ …
Կարդալ
Ալիևը հայերին «հույս» է տալիս

Ալիևը հայերին «հույս» է տալիս

  Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 11-ի հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային…
Կարդալ