Ալիև

Երկու հարթակներից Բաքուն ստանում է առավելագույնը՝ հայկական շահերի հաշվին

Երկու հարթակներից Բաքուն ստանում է առավելագույնը՝ հայկական շահերի հաշվին

Ըստ ամենայնի, Քիշնևի հնգակողմ հանդիպումը նշանակալից առաջընթաց կամ արդյունքներ չի գրանցել:
Ակնհայտ է միայն արևմտյան հարթակներում բանակցային գործընթացի ինտենսիվ բնույթը, ինչի վկայությունն են անոնսավորված առաջիկա հանդիպումները ոչ միայն ԵՄ, այլ նաև ԱՄՆ հովանու ներքո:
Տեսանելի է նաև, որ այս փուլում Փաշինյանը քաղաքական որոշում ունի՝ գերապատվությունը տալ արևմտյան հարթակներին՝ մերժելով ռուսական միջնորդությունը:
Սա ամբողջովին համապատասխանում է նաև Բաքվի մարտավարությանն՝ այն իմաստով, որ նա արևմտյան հարթակներում մտադիր է հասնել ԼՂ սուբեկտության ոչնչացմանը կամ, այսպես կոչված, ռեինտեգրմանը:
Այլ խնդիր է, որ ի տարբերություն Փաշինյանի, Ալիևն արդյունավետ փորձում է օգտագործել նաև մոսկովյան հարթակը՝ այնտեղից էլ ձգտելով դիվիդենտներ ստանալ հատկապես կոմունիկացիաների ապաշրջափակման ու դելիմիտացիա/ դեմարկացիայի հարցերում:
Դժբախտությունն այն է, որ երկու հարթակներից Բաքուն ստանում է առավելագույնը՝ հայկական շահերի հաշվին:

Սուրեն Սուրենյանց

Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում

Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում

Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին. այսօր Լաչինում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Իհարկե, բոլորս կարող ենք դատափետել Ալիևին՝ զուգահեռաբար գեներացնելով հայրենասիրական նարատիվ, բայց Ադրբեջանի նախագահը նկարագրում է այն իրավիճակը, որը ստեղծվել է բանակցային գործընթացում:
Նիկոլ Փաշինյանը ճանաչել է ոչ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը(ինչն անխուսափելի էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո), այլև Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը, այլ խոսքով՝ ԼՂ-ի ինտեգրումն ունիտար Ադրբեջանին՝ առանց որևէ սուբեկտության հեռանկարի:
Սա է իրականությունը ու Արցախը «փուռը տալու» ճանապարհին Փաշինյանն ու նրա թիմը գեներացնում էին Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության թեզը՝ իբրև թե «հերոսաբար» դիմադրելով ռուս- ադրբեջանական «դավադրությանը»՝ արտատարածքային միջանցք հանձնելու պահանջով:
«Ինքնիշխանության» վերջին արարը Փաշինյանը «բեմականացրեց» օրեր առաջ: Նրա «հայրենասիրության» հասցեատերը ոչ Ալիևն էր, ոչ Պուտինը:
Փաշինյանը «հերոսաբար» ցույց էր տալիս մեր

հասարակությանը, թե հանուն ինչի «զոհաբերեց» Արցախը:
Ներկայացումն անկատար մնաց, որովհետև պարզվեց՝ Պուտինն ու Ալիևը խոսում էին «տրանսպորտային միջանցքի» մասին, որը չի ենթադրում հավակնություն Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Ստացվում է՝ Փաշինյանը «հերոսաբար» պայքարում է մի «սպառնալիքի» դեմ, որը չունի այն նկարագրությունը, որի մասին խոսում են նրա թիմը, «հաստիքային» արևմտամետները:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետն, անշուշտ, ունի Հայաստանի սուվերենիտետի սահմանափակման որոշակի ռիսկեր, բայց դրանք ստեղծել է Փաշինյանն՝ իր ստորագրությամբ:
Փաշինյանն իր ստորագրությունը չեղարկելու հնարավորություն չունի, բայց կարող էր ու Արցախի համար չապահովեց սուբեկտություն, ոչ թե Ադրբեջանի «անբաժանելի մաս», այլ «բաղկացուցիչ» լինելու հնարավորություն:
Ուներ հնարավորություն, բայց բաց թողեց…
Հիմա Փաշինյանի գերխնդիրը տարածաշրջանը ռուսական ազդեցությունից ազատելու «գլոբալ ծրագրին» աջակցելն է:
Դրանից հետո, Արևմուտքը տարածաշրջան, իհարկե, չի գա, բայց Փաշինյանն՝ իր ընտանիքով, կհանգրվանի արևմտյան որևէ մայրաքաղաքում՝ որպես «հայկական ժողովրդավարության բաստիոնի» «բացառիկ ցուցանմուշ»:
Ի դեպ, Փաշինյանը գիտի՝ ինչ ավեր է բերում Հայաստանի գլխին ու դրա համար է պարբերաբար

կասկածի տակ դնում Հայաստանի պետականության գոյության հնարավորությունի: Նա մեր քաղաքացիներին հասկացնում է՝ իրենց «գլխի ճարը» տեսնել:
Ինչպես Փաշինյանը տեսավ իր «գլխի ճարը»՝ Արցախի փլատակների, Հայաստանի պետականության ճգնաժամի հաշվին:

Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի

Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի

Իմ տպավորությամբ՝ բանակցությունների մոսկովյան ռաունդը տապալվեց ու դա տեղի ունեցավ Փաշինյան- Ալիև սինխրոն վարքագծի, այդ թվում՝ «լեզվակռվի» հետևանքով: Փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածությունը Պուտինի «դեմքը փրկելու» միջոց էր:
Իրերի նման ընթացքը միանգամայն Ալիևի սրտով էր, մանավանդ, որ ռուսական միջնորդության տապալման պատասխանատվությունը սիրահոժար ստանձնել է Փաշինյանը՝ նույն օրը ՀԱՊԿ-ի դեմ կազմակերպած դեմարշով:
Ի վերջո, Ալիևը ստացել է առավելագույնը՝ ԼՂ «ինտեգրումը» ունիտար Ադրբեջանին ու գլխավոր դերակատարություն՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» ձևավորելու հարցում:
Նույնիսկ կոմունիկացիաների հարցում Ալիևը չի շտապում, որովհետև դեպի Նախիջևան տրանսպորտային հաղորդակցությունը ստանալու է՝ ռուսների կամ Արևմուտքի օգնությամբ(ի վերջո, այս հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի վեճը այդ հաղորդակցությունը վերահսկելու հարցում է), իսկ գուցե նաև՝ Հայաստանի «կադաստրի վկայականը» «խմբագրելու» ճանապարհով, եթե Աստված մի արասցե բանակցությունները տապալվեն:
Նիկոլ Փաշինյանը պարտիան վերախաղարկելու հնարավորություն չունի:

Սուրեն Սուրենյանց

Նկարագրություն-

Թեգեր-

Կատեգորիա- Վերլուծություն, ԼՂ խնդիր

Բրյուսելյան բանակցությունների մասին.

Բրյուսելյան բանակցությունների մասին.

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս 2022թ-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությամբ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: Այս անգամ Միշելը հատուկ նշել է Հայաստանի 29 հազար 800 և Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է՝ ԼՂ-ով հանդերձ,

  • ԼՂ ադրբեջանական պատկանելության ամրագրումն անակնկալ չէ, սա բխում է 44-օրյա պատերազմի արդյունքից կամ հետևանք է Հայաստանի պարտության: Խնդիրը ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է, այլ այն, որ դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը ոչ անցած տարի, ոչ էլ հիմա չի պահանջել փաստաթղթավորված երաշխիքներ ԼՂ սուբեկտության կամ քաղաքական ինքնավարության համար: Միշելի երեկվա խոսքի այս հատվածը լղոզված էր, ինչը հուշում է, որ ԼՂ ժողովրդի համար անվտանգության կոնկրետ մեխանիզմներ մշակված չեն,
  • 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը օրակարգ է բերելու, այսպես կոչված, անկլավների հարցը, որն անվտանգային նոր սպառնալիքներ է ստեղծելու Հայաստանի համար,
  • Ադրբեջանին գործնականում չի պարտադրվում նահանջել ՀՀ այն տարածքներից, որոնք նա օկուպացրել է 2021-2022թթ-ին, ինչը ենթադրում է, որ Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքը պայմանական է,
  • Թույլ լավատեսություն կա գերիների ու դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման հարցերի շուրջ, բայց դարձյալ չկան հստակ երաշխիքներ:

Սուրեն Սուրենյանց

Ալիևի հոխորտանք ու մեր կորսված հնարավորությունը

Ալիևի հոխորտանք ու մեր կորսված հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս:
«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», – ասել է Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք, այսինքն՝ հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։
Նրա խոսքերով՝ ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում։
«Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի», – հայտարարել է նա Թալիշ գյուղում։
Հայաստանի ԱԳՆ-ն բավականին կոշտ տեքստով հակադրվել է Ադրբեջանի նախագահի թեզերին, սակայն մեծ հաշվով՝ Ալիևն օգտագործում է այն հնարավորությունը, որն իր երկիրը ստացել է 44-օրյա պատերազմից հետո:
Մինչև 1998թ-ը Հայաստանն ուներ հնարավորություն՝ որոշելու, թե ինչպիսի պետություն պետք է լինի Ադրբեջանը:
Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած արժանապատիվ խաղաղության օրակարգը մերժելով ու 1998-ի պետական հեղաշրջմամբ՝ մենք փակեցինք հնարավորության այդ պատուհանը:
Հետագա 22 տարիներին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը մսխել են մեր երկրի դիվանագիտական հնարավորությունները, իսկ 44-րյա պատերազմից հետո Ալիևն ինքն է բացառիկ շանս ստացել՝ որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի:
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում՝ հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը, որոնք, ցավոք, մեր օգտին չեն: Սրան հավելենք նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության դիլետանտիզմը, որը խոշոր հաղթաթուղթ է Ալիևի համար:
Արդյո՞ք Հայաստանի իշխանությունը կարող է միջազգային խաղացողների առջև սահմանել նրանց պատասխանատվության հարցը ու կանխել Բաքվի հերթական ագրեսիան:
Սա է էական հարցը, որովհետև Ալիևի ուզածը Հայաստանի կապիտուլյացիան է՝ խաղաղության պայմանագիր պարտադրելու կամ պատերազմի միջոցով:

Սուրեն Սուրենյանց

Ալիևը բացահայտեց այն, ինչի մասին կցկտուր խոսում էր Փաշինյանը

Ալիևը բացահայտեց այն, ինչի մասին կցկտուր խոսում էր Փաշինյանը

Թուրքալեզու պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում Ալիևը հանդես է եկել հերթական աղմկոտ հայտարարությամբ:
Վերադարձի նպատակ ունեն նաև «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները», ասել է նա: Ալիևի խոսքերով՝ ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։
Սա վտանգավոր ուղերձ է այն մասին, որ ԼՂ-ում սպասվում են էթնիկ զտումներ՝ այն իմաստով, որ Ալիևը փոխկապակցում է թեմաներ, որոնք չունեն որևէ ընդհանուր կապ: Օրինակ, վաղը նա կարող է հայտարարել, թե Արցախում հայեր չպետք է ապրեն, որովհետև «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիները» չկարողացան վերադառնալ Հայաստան:
«Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներ ու անվտանգություն» տերմինը բացառում է ԼՂ սուբեկտության ու ժողովրդի անվտանգության որևէ երաշխիք:
Ալիևը երեկ, ըստ էության, բացահայտեց այն, ինչի մասին նախօրեին կցկտուր խոսում էր Փաշինյանը:
Արդյո՞ք ԵՄ-ն համարելու է, որ Ադրբեջանը շարժվում է իրենց միջնորդության տրամաբանությամբ կամ՝

արդյո՞ք Մոսկվայում համարում են, որ Ալիևի հայտարարությունը բխում է Նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունից:
Սրանք հարցեր են, որոնք Երևանը պետք է բարձրացնի միջազգային խաղացողների առաջ՝ նրանց պատասխանատվությունը ֆիքսելու նպատակով:
Մյուս կողմից, Փաշինյանի վարած անտաղանդ քաղաքականության հետևանքով՝ հայ- ռուսական հարաբերությունները գտնվում են ճգնաժամային իրավիճակում, ինչի դրսևորումն են Մարիա Զախարովայի երեկվա հեգնական հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ակնհայտ սառնություն գոյություն ունի նաև Հայաստան- Արևմուտք հարաբերություններում, ինչի մասին թափանցիկ ակնարկեց Փաշինյանն՝ իր վերջին ասուլիսում:
Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը երկիրը կանգնեցրել է լուրջ ռիսկերի առաջ:

Սուրեն Սուրենյանց

Ինչպե՞ս է հակազդելու Փաշինյանը

Ինչպե՞ս է հակազդելու Փաշինյանը

Եվ այսպես՝ մինչ Նիկոլ Փաշինյանի Պրահայում արագ բավարարում էր Իլհամ Ալիևի օրակարգը(ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը), դրա դիմաց չստանալով ԼՂ քաղաքական ինքնավարության ու անվտանգության որևէ երաշխիք, Բաքուն նպատակային մտածում էր Արցախի սուբեկտության վերջնական ոչնչացման մասին, ինչի դրսևորումներից մեկը դարձավ Լաչինի միջանցքի փակումը՝ Պրահայից երկու ամիս անց:
Ու մինչ հիմա Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկար- բարակ խոսում է ինչ-որ «միջազգային մեխանիզմի» մասին, նրա ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևն այսօր շտապել է հայտարարել, որ Ադրբեջանի համար ԼՂ հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից ու, որ «ԼՂ հայերը որևէ արտոնություն չեն ստանալու»:
Եթե սա համադրում ենք Հասանովի երեկվա հայտարարության հետ, Բաքվի առաջիկա վարքագիծը գրեթե կանխատեսելի է դառնում:
Իսկ ինչպե՞ս է հակազդելու Փաշինյանը, դարձյա՞լ կառավարության հերթական նիստերում պոստֆակտում արձանագրելու է Բաքվի ագրեսիվ գործողությունների փաստը:

Միջազգային կոնսենսուս՝ Ալիևի ագրեսիվ օրակարգի շուրջ. Փաշինյանի սխալի հետևանքը

Միջազգային կոնսենսուս՝ Ալիևի ագրեսիվ օրակարգի շուրջ. Փաշինյանի սխալի հետևանքը

Չնայած Երևանից հնչող հերքումներին՝ Բաքվում շարունակում են պնդել՝ հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ «Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով զինծառայողներ և ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում»։
Ալիևի հաշվարկը պարզ է՝ միջազգային հանրության լոյալության պայմաններում լուծել երկու կարևոր խնդիր՝ հասնել Արցախի ապառազմականացմանը կամ ԼՂ ՊԲ բանակի կազմալուծմանը ու Լաչինի միջանցքում վերահսկողության հաստատմանը:
Ինքնին հասկանալի է, որ սա Արցախի հայաթափության ծրագրի մի մաս է:
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը դժվարությամբ է հակադրվում Բաքվի ագրեսիվ օրակարգին. ուկրաինական պատերազմը սահմանափակել է Մոսկվայի կարողությունները, ու նա չի ուզում կամ չի կարողանում հակադրվել Բաքվին, մանավանդ, գլոբալ իրադարձությունների հետևանքով՝ Ռուսաստանի համար Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են արժեքավոր գործընկերներ:
Փաստորեն, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, որն, անշուշտ, ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, որոշակիորեն դառնում է նաև Բաքվի աջակիցը՝ ԼՂ-ն «ռեինտեգրելու» հարցում:
Սակայն այս «առաքելության» մեջ ռուսները մենակ չեն:

«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», – ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Փաստորեն, «հումանիտար» ԵՄ ներկայացուցիչն իր համերաշխությունն է հայտնում Ալիևի ագրեսիվ օրակարգին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն էլ շտապում է «հանգստացնել» Ալիևին: «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»,- «Ազատությանն» ասել է ամերիկացի դիվանագետը:
Սակայն մեր դժբախտությունների արմատը ոչ Մոսկվայում է, ոչ էլ՝ Վաշինգտոնում կամ Բրյուսելում:
Արցախը «փուռը տալու» նախադրյալները ստեղծել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայի հայտարարությունը ստորագրելով:
Հայաստանի փաստացի վարչապետը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա դիմաց ստանալով ընդամենը ԵՄ քաղաքացիական առաքելության համեստ մանդատը ու ոչ մի միջազգային երաշխիք՝ Արցախի նվազագույն սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության համար:

Սուրեն Սուրենյանց

Միշել- Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին

Միշել- Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին

✓ Եռակողմ հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։✓ Բանակցություններին հաջորդել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ամփոփիչ հայտարարությունը։

✓ կարևորվել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։

• Արդյո՞ք սա ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր զորքերը Քարագլուխ բարձունքի զբաղեցված դիրքերից` չի մանրամասնվում։

✓ Գերության մեջ պահվող անձանց և անհատ կորածների խնդիրները նույնացվել են` կարեւորելով դրա համակողմանի լուծումը։

• Ենթադրվում է, որ առաջիկա օրերին ռազմագերիներ կվերադարձվեն Հայաստան։

✓ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է` սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները։

• պարզ չէ` համաձայնեցվե՞լ է խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգը։ Արդյո՞ք դրանում տեղ են գտել ադրբեջանական 5 առաջարկությունները, թե՞ դրանք լրացվել են պաշտոնական Երեւանի առաջարկություններով։ Ամեն դեպքում` Միշելի հայտարարության տեքստում անդրադարձ չկա ԼՂ խնդրին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

✓ դելիմիտացիա ու դեմարկացիա իրականացնելու նպատակով` որոշվել է` մինչև ապրիլի վերջը ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը նաև ապահովելու է կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։

• Միշելի հայտարարության մեջ այս դրվագում հղում է արվում Սոչիի 2021թ-ի նոյեմբերի 26-ի հայտարարությանը, բայց ոչինչ նշված չէ դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին` թեեւ Մոսկվայից պարբերաբար ակնարկվել է, որ հանձնաժողովը պետք է եռակողմ լինի։

✓ ողջունվել է ապաշրջափակման հարցը, երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը, կարեւորվել է ճանապարհային կապերի վերականգման համար լուծումներ գտնելը։

• Այս հարցում թերեւս էական նորություններ չկան, որովհետև այսքանն ամրագրված էր նաև Միշել- Փաշինյան- Ալիև նախորդ հանդիպման ժամանակ

Եվ վերջապես` բաց է մնում հիմնական հարցը. արդյո՞ք Բրյուսելում ընթացած բանակցությունները Մոսկվայի կողմից սկսված գործընթացի տրամաբանության մեջ են, թե՞ գործ ունենք ԵՄ ինքնուրույն նախաձեռնության հետ։ Սա շատ սկզբունքային հարց է, որովհետև կարեւոր է երկու հանգամանքի արձանագրում` ա)գլոբալ հակադրության լոկալացումը մեր տարածաշրջանում միայն խորացնելու է էսկալացիան, բ)առանց Մոսկվայի գործուն մասնակցության ու միջնորդության` մեր տարածաշրջանում հնարավոր չէ հասնել երկարաժամկետ համաձայնությունների, հայ- ադրբեջանական դիալոգի, ԼՂ խնդրի կարգավորման։

Ալիևը ողջունել է հայ-թուրքական երկխոսությունը

Ալիևը ողջունել է հայ-թուրքական երկխոսությունը

Ադրբեջանը ողջունում է Հայաստանից եկող դրական ազդակներն ու հայտարարությունները, որոնք ուղղված են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք ողջունում ենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հայտարարություները։ Մենք բաց հայտարարում ենք, որ աջակցում ենք դրանց։ Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանին», – հայտարարել է Ալիևը օկուպացված Ջրականում ունեցած հանդիպման ժամանակ՝ շեշտելով, թե «անհրաժեշտ է վերացնել պատերազմի ցանկացած հավանականություն տարածաշրջանում»։