ԱՄՆ

Միջազգային կոնսենսուս՝ Ալիևի ագրեսիվ օրակարգի շուրջ. Փաշինյանի սխալի հետևանքը

Միջազգային կոնսենսուս՝ Ալիևի ագրեսիվ օրակարգի շուրջ. Փաշինյանի սխալի հետևանքը

Չնայած Երևանից հնչող հերքումներին՝ Բաքվում շարունակում են պնդել՝ հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ «Լաչինի միջանցքը շրջանցող գրունտային ճանապարհով զինծառայողներ և ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում»։
Ալիևի հաշվարկը պարզ է՝ միջազգային հանրության լոյալության պայմաններում լուծել երկու կարևոր խնդիր՝ հասնել Արցախի ապառազմականացմանը կամ ԼՂ ՊԲ բանակի կազմալուծմանը ու Լաչինի միջանցքում վերահսկողության հաստատմանը:
Ինքնին հասկանալի է, որ սա Արցախի հայաթափության ծրագրի մի մաս է:
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը դժվարությամբ է հակադրվում Բաքվի ագրեսիվ օրակարգին. ուկրաինական պատերազմը սահմանափակել է Մոսկվայի կարողությունները, ու նա չի ուզում կամ չի կարողանում հակադրվել Բաքվին, մանավանդ, գլոբալ իրադարձությունների հետևանքով՝ Ռուսաստանի համար Թուրքիան ու Ադրբեջանը դարձել են արժեքավոր գործընկերներ:
Փաստորեն, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, որն, անշուշտ, ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, որոշակիորեն դառնում է նաև Բաքվի աջակիցը՝ ԼՂ-ն «ռեինտեգրելու» հարցում:
Սակայն այս «առաքելության» մեջ ռուսները մենակ չեն:

«Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների համար, և այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով», – ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը։
Փաստորեն, «հումանիտար» ԵՄ ներկայացուցիչն իր համերաշխությունն է հայտնում Ալիևի ագրեսիվ օրակարգին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն էլ շտապում է «հանգստացնել» Ալիևին: «Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին»,- «Ազատությանն» ասել է ամերիկացի դիվանագետը:
Սակայն մեր դժբախտությունների արմատը ոչ Մոսկվայում է, ոչ էլ՝ Վաշինգտոնում կամ Բրյուսելում:
Արցախը «փուռը տալու» նախադրյալները ստեղծել է Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայի հայտարարությունը ստորագրելով:
Հայաստանի փաստացի վարչապետը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա դիմաց ստանալով ընդամենը ԵՄ քաղաքացիական առաքելության համեստ մանդատը ու ոչ մի միջազգային երաշխիք՝ Արցախի նվազագույն սուբեկտության, նրա ժողովրդի անվտանգության համար:

Սուրեն Սուրենյանց

Նուլանդի հանդիպումները Մոսկվայում

Նուլանդի հանդիպումները Մոսկվայում

Երեկ Մոսկվայում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ու Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի դիվանագիտական գերատեսչությունում տեղի ունեցած բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ։
Քննարկումների արդյունքների մասին լրագրողների հարցերին կողմերը չեն պատասխանել։

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման մասին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղյալ է համարել Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, որոնք կապված էին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ։
Ըստ էության սա Իրանի իսլամական Հանրապետության պահանջն էր Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ և 6-յակի հետ բանակցություններ սկսելուց առաջ։

ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը

ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը

Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցեր կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում:
Այս մասին զգուշացում է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ քաղաքացիներին կոչ անելով զգոն լինել։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ»,-նշված է զգուշացման մեջ։

ՌԴ «սև ցուցակը»

ՌԴ «սև ցուցակը»

ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում ընդգրկված երկրներին կարգելվի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի ընդունել ռուսաստանցիներին․ այդ ցուցակում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ վերջնական ցուցակը հայտնի կդառնա կառավարության համապատասխան կարգադրության հրապարակումից հետո։ Փաստաթուղթը, ինչպես նշել է Զախարովան, պատրաստվում է տարբեր գերատեսչությունների կողմից:

Ընդ որում, նա ընդգծել է՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։

«Պարզից էլ պարզ է, որ ամբողջ պատմությունը սկսվել է ԱՄՆ-ի բացարձակ ոչ բարեկամական գործողությունների հերթական շարքից՝ մեր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումից և անհիմն կերպով ռուս դիվանագետների հերթական արտաքսումից հետո»,- նշել է Զախարովան:

 

Լավրովը Վաշինգտոնի բռնած գիծը «հիմար» է որակել

Լավրովը Վաշինգտոնի բռնած գիծը «հիմար» է որակել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վաշինգտոնի՝ Մոսկվայի հետ հարաբերություններում բռնած գիծը «հիմար» է որակել և հավելել, որ դա որևէ արդյունքի չի հանգեցնում:
«Նույնիսկ Վաշինգտոնի կողմնակից կառույցը, ինչպիսին է Ատլանտյան խորհուրդը, արդեն հրապարակում է նյութեր, որոնք քննադատում են Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանի նկատմամբ բացարձակ, և նույնիսկ «հիմար» փակուղին, որը որևէ արդյունքի չի հանգեցնում՝ պատժամիջոցների կիրառման ժամանակ հայտարարված նպատակների առումով»,- ասել է նախարարը:
Լավրովը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները անվստահելի գործընկերներ են, և Մոսկվան չի կարող կախում ունենալ նրանց տրամադրություններից:
«Մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ նրա դաշնակիցները հուսալի գործընկերներ չեն, և պետության կենսագործունեության կարևորագույն ոլորտներում մենք չենք կարող ապավինել նրանց տրամադրություններին և նրան, թե առավոտյան «որ ոտքի վրա են արթնացել»», – ասել է նա: 

Պետդեպն արձանագրում է Հայաստանի տապալումը բարեփոխումների հարցում

Պետդեպն արձանագրում է Հայաստանի տապալումը բարեփոխումների հարցում

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոոնի Բլինքենը երեկ հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցը:
Այդ ամենամյա փաստաթուղթը Պետական դեպարտամենտն ավանդույթի համաձայն փոխանցում է ԱՄՆ Կոնգրեսին:
Զեկույցի հայաստանյան բաժնում կա անդրադարձ դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, իրավապաշտպանների առաքելությանը, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը և, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:
Սկսենք պատերազմից։
Հայկական կողմի համար, անշուշտ, դրական է, որ Վաշինգտոնն, ըստ էության, արձանագրել է, թե պատերազմի հրահրման ու ելքի հարցում Թուրքիան ունեցել է որոշիչ դերակատարություն։ «2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, որի մեջ ներքաշվել են, մի կողմից, Հայաստանը և Հայաստանի աջակցությունը վայելող Ղարաբաղի անջատականները, և, մյուս կողմից, Ադրբեջանը, որը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994 թվականին կորցրած շրջանների նկատմամբ, արձանագրում է Պետդեպարտամենտը»,- ասված է Պետքարտուղարության զեկույցում։
Մյուս կողմից, պատերազմի ընթացքում տեղ գտած հանցագործությունների հարցում Պետքարտուղարությունը հավասարության նշան է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի, 44 օր տևած թեժ մարտերի ընթացքում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներն ի կատար են ածել ապօրինի մահապատիժներ, կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր»,- ասված է տեքստում։
Իհարկե, մի կողմից, կարող ենք պնդել, որ Վաշինգտոնը չեզոքություն է պահպանում՝ նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության նրա կարգավիճակը, մյուս կողմից՝ զեկույցի նման «չեզոք» ձևակերպումը հուշում է Հայաստանի պատկան մարմինների, մասնավորապես՝ ԱԳՆ-ի ոչ արյունավետ աշխատանքի մասին։
Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ Պետդեպի ամենակարևոր նշումն այն է, որ «․․․2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել, միայն ղեկավար կազմն է փոխվել, դրա հետևանքով էլ, ըստ իրավապաշտպանների, անցյալում կատարված հանցանքների գործերով քրեական հետապնդում չի եղել»:
Թերևս, ասվածի լավագույն ապացույցը ՍԴ վերջին որոշումն է, որով, ըստ էության, Մարտի 1-ի գործով «մաքրվում» է Ռոբերտ Քոչարյանը։ Թեև Պետքարտուղարության զեկույցն օբյեկտիվորեն կազմվել է մինչև ՍԴ որոշումը, բայց դրանում մի ուշագրավ ձևակերպում է տեղ գտել դատական իշխանության մասին․ «Համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ»:
Բացի այդ, զեկույցում նշվում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ 2020-ի մի հատվածում Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է եղել, ապա դժվար չէ ենթադրել, որ նրա գործը Վաշինգտոնում քաղաքականապես մոտիվացված չեն համարել։

ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանին

ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանին

ԱՄՆ պետդեպարտամենտը պնդում է, որ ռուսական ինքնաթիռները իբր ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգում Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում, որի արդյունքում «մեկ քաղաքացիական անձ է սպանվել»:
«Իդլիբի վրա ռուսական ավիահարվածները Թուրքիայի հետ սահմանին գտնվող Բաբ ալ-Խավա անցակետի մոտակայքում, ըստ ստացված տեղեկությունների, բերել են 1 խաղաղ բնակչի սպանության և վտանգում են այդքան անհրաժեշտ օգնության հասանելիությունը: Բաբ էլ Խավան շարունակում է մնալ Սիրիայում ՄԱԿ-ի կողմից սահմանված միակ մարդասիրական սահմանային անցակետը և ամեն ամիս մոտավորապես 2.4 միլիոն սիրիացիներին կենսական նշանակություն ունեցող մարդասիրական օգնություն տրամադրելու ամենաարդյունավետ միջոցը»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտում ընդգծել են, որ խաղաղ բնակչությունը, ներառյալ բժշկական անձնակազմը և բժշկական հաստատությունները, «երբեք չպետք է դառնան ռազմական գործողությունների թիրախ»: «Այս բռնությունը պետք է ավարտվի, և մենք կրկնում ենք համազգային զինադադարի մասին մեր կոչը»,-ասել է Փրայսը:
Ռուսական կողմը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել այս հայտարարությունը:

Բայդենը դատապարտել է Թուրքիային

Բայդենը դատապարտել է Թուրքիային

Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը հետքայլ է ողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության հարցով միջազգային շարժման համար: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ կոնվենցիայից երկրի «հանկարծակի և անհիմն» դուրս գալը խոր հիասթափություն է առաջացնում: «Ամեն օր ողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ ենք տեսնում, այդ թվում և Թուրքիայում՝ կոնվենցիան առաջինը ստորագրած երկրում, կանանց սպանությունների թվի աճի մասին տեղեկություններ ենք ստանում»,- նշել է Բայդենը:
Նրա կարծիքով՝ երկրները պետք է աշխատեն կանանց նկատմամբ բռնության դադարեցման հարցով իրենց պարտականությունների ամրապնդման ուղղությամբ և ոչ թե մերժեն նրանց պաշտպանությանն ուղղված միջազգային պայմանագրերը:   

ԱՄՆ զգուցաումը՝ Թուրքիային

ԱՄՆ զգուցաումը՝ Թուրքիային

Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը նախազգուշացրել է Թուրքիային  չգնել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ գունդը՝ սպառնալով «լուրջ հետևանքներ»-ով:
«С-400-ի ձեռքբերումը CAATSA-ի կողմից պատժամիջոցների պատճառ է դարձել: Նոր С-400 համալիրների գնումը կհանգեցնի լուրջ հետևանքների և ավելի գործուն քայլերի: Մենք պետք է կարողանանք ասել. « Թուրքիան ձեռքի տակ С-400 չունի»,-հայտարարել է դեսպանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ: