անկում

Տնտեսության անկումը շարունակվում է

Տնտեսության անկումը շարունակվում է

Հայաստանի տնտեսական ցուցանիշները՝ 2021թ. հունվարի դրությամբ
Տնտեսական ակտիվություն – անկում՝ -7.5%, Արդյունաբերություն – անկում՝ -10.8%,
Շինարարություն – աճ՝ 0.8%,
Առևտուր – անկում՝ -15.1%,
Ծառայություններ – անկում՝ -10.3%,
Գնաճ – 4.5% հիմնականում կրում է փոխարժեքի արժեզրկման ազդեցությունը (առաջարկի գնաճ է),
Միջին ամսական աշխատավարձեր – անկում՝ -3.8%,
Արտաքին առևտրաշրջանառություն – անկում՝ -16.8%, Արտահանում – անկում՝ -11.3% Ներմուծում –անկում՝ -20%
 

Տնտեսությունը գահավիժում է

Տնտեսությունը գահավիժում է

2020 թվականին` 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով` նշված է Վիճակագրական կոմիտեի այսօրվա հրապարակման մեջ։
2019 թվականի հետ համեմատ` 2020-ին ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) անկում է ապրել 14,7 տոկոսով, ներքին առևտրի շրջանառությունը նվազել է 14 տոկոսով, շինարարության ծավալը կրճատվել է 9,5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը անկում է գրանցել 0,9 տոկոսով, աճ է գրանցել գյուղատնտեսության արտադրանքի ծավալը` 1,4 տոկոս։
2020-ին` 2019 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը անկում է ապրել 17,7 տոկոսով։

ԱՄՆ հակառակորդը

ԱՄՆ հակառակորդը

ԱՄՆ ՀՆԱ-ի անկումը 2020թ-ին կազմել է 3,5%։
Սա ռեկորդային անկում է հետպատերազմյան 1946թ-ից սկսած ու մոտավոր պատկերացումներ է տալիս կորոնավիրուսի հասցրած տնտեսական մասշտաբային հետևանքների մասին։

Համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով

Համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով

2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 4.3 տոկոսով, ինչն ավելի քան 2.5 անգամ ավելին է, քան 2009 թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ: 2021 թվականին ակնկալվող համեստ վերականգնումը 4.7 տոկոսով դժվար թե փոխհատուցի 2020 թվականի կորուստները։ Այս փաստերը զետեղված են ՄԱԿ-ի պատրաստած փաստաթղթում։