Արևմուտք

Մեզ դրամատիկ օրեր են սպասվում

Մեզ դրամատիկ օրեր են սպասվում

Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները Պուտինից օգնություն են խնդրել։
Ակնհայտ է, որ ռուսական զորքը մտնելու է Դոնբաս։
Ո՞րն է լինելու ռուսական զորքի առաքելությունը` նոր ստատուս-քվոն ամրագրե՞լը, թե՞ ինքնահռչակ հանրապետությունների տարածքը մինչև Դոնեցկի ու Լուգանսկի նախկին մարզերի սահմանին հասցնելն, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է առնվազն ռուս- ուկրաինական պատերազմի սանձազերծմանը։
Դժվար է այս պահին հստակ կանխատեսում անելը։ Ամեն դեպքում` մեզ դրամատիկ օրեր են սպասվում։

Լավրովը խոսել է Արևմուտքի «խանդի» մասին

Լավրովը խոսել է Արևմուտքի «խանդի» մասին

 

Արևմուտքին անհրաժեշտ է ուկրաինական ռեժիմը՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ որոնելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Նրանց ուկրաինական ռեժիմը պետք է միայն մեկ բանի համար` անընդհատ Ռուսաստանին նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու համար: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան և այժմ Անդրկովկասը, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան և մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ»,- ասել է Լավրովը: 
Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն, թե ինչպես պետք է խոսեն հավասարության հիմքի վրա: Լինի դա Ռուսաստանը, Չինաստանըկամ որևէ այլ երկիր»: