ԲԴԽ

Բարեփոխումների մեկնա՞րկ, թե՞ հաշվեհարդար

Բարեփոխումների մեկնա՞րկ, թե՞ հաշվեհարդար

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ քրեական գործի մանրամասները հրապարակման ենթակա չեն։

Աբրահամյանը նաև նշել է, որ գործի հարուցման համար ԲԴԽ համաձայնությունը չի պահանջվում, քանի որ այն կապված չէ Վարդազարյանի մասնագիտական գործունեության հետ։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Այն, որ Վարդազարյանը կապված է հին համակարգի առանցքային դեմքերի հետ՝ կասկածից վեր է․ դրա մասին հայտարարել են թե Վարդազարյանը, թե նախկիններից ոմանք։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Վարդազարյանը թիրախավորվեց այն բանից հետո, երբ հնչեցրեց իշխանությանը ոչ հաճո մի քանի հայտարարություններ ու հիմա կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունն ազատվում է անցանկալի կադրերից ու դատական իշխանությունը կլանելու խնդիր ունի։

Համենայն դեպս, եթե չենք լսում իրավապահ մարմինների փաստարկված տեղեկատվություն հարուցված քրեական գործի մասին, նման կասկածը լեգիտիմ իրավունք ունի և պատահական չէ, որ այն հնչեցվում է անգամ իրավապաշտպանների կողմից, որոնք ամենևին էլ կապված չեն դատական համակարգի կամ այսպես կոչված, նախկինների հետ։

Իշխանությունն, իհարկե, պետք է պատասխանի ավելի գլոբալ հարցի։

ՍԴ-ում մի քանի դատավորների փոփոխության նախադեպը հուշում է, որ միայն անցանկալի կադրերից ազատվելը չի բերում ինստիտուցիոնալ բարեփոխումների։ Նույն պնդումը կարող ենք անել այս պարագայում։

Ի՞նչ ազդակ է Վարդազարյանի լիազորությունների դադարեցումը՝ բարեփոխումների մեկնա՞րկ, թե՞ հաշվեհարդար։ Այս հարցը դեռ բաց է մնում։

 

Սասունի եղբայրը գնաց ԲԴԽ, ինքն էլ ոստիկանապետ է դառնալու

Սասունի եղբայրը գնաց ԲԴԽ, ինքն էլ ոստիկանապետ է դառնալու

Օրեր առաջ մեր կայքի հրապարակած տեղեկատվությունը հաստատվեց՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը առաջադրվել է ԲԴԽ անդամության թեկնածու։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները։

Շարունակում ենք պնդել, որ սրանով Խաչատրյանների հետ կապված կադրային նշանակումները չեն սահմանափակվելու և առաջիկայում Սասուն Խաչատրյանը նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ։

Սասուն Խաչատրյանը՝ ոստիկանապե՞տ

Սասուն Խաչատրյանը՝ ոստիկանապե՞տ

 

Նիկոլ Փաշինյանը փորձում է վերականգնել իր ազդեցությունը դատական իշխանության նկատմամբ։ ԲԴԽ Գագիկ Ջհանգիրյանին գործուղելուց հետո, բարձրագույն դատական մարմնում ընտրվելու է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, ինչից հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնանկության հարցը կդառանա տեխնիկական։

Բայց սա ամենևին էլ վերջը չէ։

Մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ ինքը՝ Սասուն Խաչատրյանը, շուտով նշանակվելու է ՀՀ ոստիկանապետ, քանի որ Վահե Ղազարյանը, այսպես ասած, ֆորսմաժորային իրավիճակների կառավարիչ չէ, ինչի հետևանքով ոստիկանությունը կարող է դուրս գալ Փաշինյանի վերահսկողությունից։