ԵԽԽՎ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում

Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, երեկ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ այսօրվա պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:

ԵԽԽՎ-ն կոչ է անում փոխանակել ռազմագերիներին

ԵԽԽՎ-ն կոչ է անում փոխանակել ռազմագերիներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության կետերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, ապա Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը, որքան հնարավոր է շուտ իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են հումանիտար հարցերին, անհապաղ ձեռնամուխ լինել ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը»,- ասված է հայտարարությունում:
Զեկույցում ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ինչպես նաև այն պնդումների, որ ոտնձգություններ են իրականացվել կրոնական և մշակութային հուշարձանների նկատմամբ: