զեկույց

Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը, Ադրբեջանը՝ ավելացրել

Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը, Ադրբեջանը՝ ավելացրել

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի Հայաստանում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։

Ռազմական ծախսերի և ՀՆԱ-ի հետ կապված նշվում է՝ դիտարկված 150 երկրից 24-ը ռազմական ծախսերի համար հատկացրել է իր ՀՆԱ-ի 3,0 տոկոսը կամ ավելին, 96-ը՝ ՀՆԱ-ի 1,0-2,9 տոկոսը, 30-ը՝ ՀՆԱ-ի 1.0 տոկոսից պակաս։

Ընդ որում, ըստ զեկույցի՝ Հայաստանը շարունակում է մնալ աշխարհում ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող երկրների տասնյակում։

«Աշխարհի ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող 10 երկրից հինգը գտնվում է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Օմանը, որը 2020-ին իր ռազմական կարիքների համար ծախսել է ՀՆԱ-ի 11 տոկոսը, Սաուդյան Արաբիան (8,4 տոկոս), Քուվեյթը (6,5 տոկոս), Իսրայելը (5,6 տոկոս) և Հորդանանը (5,0 տոկոս): Մնացած 5 երկրի թվում են՝ Ալժիրը (6,7 տոկոս), Ադրբեջանը (5,4 տոկոս), Հայաստանը (4,9 տոկոս), Մարոկկոն (4,3 տոկոս) և Ռուսաստանը (4,3 տոկոս)»,- ասված է զեկույցում։

Ընդ որում, զեկույցի համաձայն՝  Ադրբեջանի ռազմական ծախսերը 2019 թվականի համեմատ անցած տարի 17 տոկոսով աճել են և «այդ աճը Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում ամենամեծ հարաբերական աճն է»։ Եթե 2019 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3,9 տոկոսը, ապա 2020 թվականին դրանք կազմել են 5,4 տոկոսը:

Զեկույցի համաձայն՝ այդ երկրի ռազմական ծախսերի ավելացումը կապված է «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հետ»:

Վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը: 2020 թվականի համար երկրի պաշտպանական ծախսերը, ըստ հետազոտողների, կազմել են 61,7 մլրդ ԱՄՆ դոլար, որը 2,5 տոկոսով ավելին է, քան 2019-ին, միևնույն ժամանակ 26 տոկոսով ավելին, քան 2011-ին:

SIPRI-ն նշում է, որ ռազմական ծախսերը աճում են երկրորդ տարին անընդմեջ՝ 2017-2018 թվականներին կրճատվելուց հետո: Մինչև 2017 թվականը Ռուսաստանի պաշտպանական ծախսերն աճում էին 18 տարի անընդմեջ:

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի ծախսերը 2020 թվականին աճել են, դրանք 6.6 տոկոսով ցածր են եղել երկրի նախնական ռազմական բյուջեից, նշում է ինստիտուտը:

Նշվում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները վարկանշային աղյուսակում պահպանել է առաջատարի դիրքը (778 միլիարդ դոլար): Համապատասխանաբար, երկրորդ տեղում Չինաստանն է (252 միլիարդ ԱՄՆ դոլար), որի ռազմական ծախսերն աճում են արդեն 26 տարի անընդմեջ: Երրորդ տեղում է Հնդկաստանը (72,9 միլիարդ ԱՄՆ դոլար), իսկ հինգերորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (59,2 միլիարդ ԱՄՆ դոլար):

 

Պետդեպն արձանագրում է Հայաստանի տապալումը բարեփոխումների հարցում

Պետդեպն արձանագրում է Հայաստանի տապալումը բարեփոխումների հարցում

ԱՄՆ պետական քարտուղար Էնթոոնի Բլինքենը երեկ հրապարակել է արտաքին գերատեսչության կազմած Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության 2020 թվականի զեկույցը:
Այդ ամենամյա փաստաթուղթը Պետական դեպարտամենտն ավանդույթի համաձայն փոխանցում է ԱՄՆ Կոնգրեսին:
Զեկույցի հայաստանյան բաժնում կա անդրադարձ դատական համակարգի և քրեակատարողական հիմնարկների թերություններին, իրավապաշտպանների առաքելությանը, սոցիալական տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը և, իհարկե, Ղարաբաղյան երկրորդ պատերազմին:
Սկսենք պատերազմից։
Հայկական կողմի համար, անշուշտ, դրական է, որ Վաշինգտոնն, ըստ էության, արձանագրել է, թե պատերազմի հրահրման ու ելքի հարցում Թուրքիան ունեցել է որոշիչ դերակատարություն։ «2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվել է պատերազմը, որի մեջ ներքաշվել են, մի կողմից, Հայաստանը և Հայաստանի աջակցությունը վայելող Ղարաբաղի անջատականները, և, մյուս կողմից, Ադրբեջանը, որը Թուրքիայի օգնությամբ վերականգնել է հսկողությունը 1994 թվականին կորցրած շրջանների նկատմամբ, արձանագրում է Պետդեպարտամենտը»,- ասված է Պետքարտուղարության զեկույցում։
Մյուս կողմից, պատերազմի ընթացքում տեղ գտած հանցագործությունների հարցում Պետքարտուղարությունը հավասարության նշան է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Ըստ Բլինքենի հրապարակած զեկույցի, 44 օր տևած թեժ մարտերի ընթացքում և՛ հայերը, և՛ ադրբեջանցիներն ի կատար են ածել ապօրինի մահապատիժներ, կողմերի վարած ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, հրետանային և հրթիռային հարվածների են ենթարկվել խաղաղ բնակավայրեր»,- ասված է տեքստում։
Իհարկե, մի կողմից, կարող ենք պնդել, որ Վաշինգտոնը չեզոքություն է պահպանում՝ նկատի ունենալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության նրա կարգավիճակը, մյուս կողմից՝ զեկույցի նման «չեզոք» ձևակերպումը հուշում է Հայաստանի պատկան մարմինների, մասնավորապես՝ ԱԳՆ-ի ոչ արյունավետ աշխատանքի մասին։
Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ Պետդեպի ամենակարևոր նշումն այն է, որ «․․․2018 թվականի իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգը չի բարեփոխվել, միայն ղեկավար կազմն է փոխվել, դրա հետևանքով էլ, ըստ իրավապաշտպանների, անցյալում կատարված հանցանքների գործերով քրեական հետապնդում չի եղել»:
Թերևս, ասվածի լավագույն ապացույցը ՍԴ վերջին որոշումն է, որով, ըստ էության, Մարտի 1-ի գործով «մաքրվում» է Ռոբերտ Քոչարյանը։ Թեև Պետքարտուղարության զեկույցն օբյեկտիվորեն կազմվել է մինչև ՍԴ որոշումը, բայց դրանում մի ուշագրավ ձևակերպում է տեղ գտել դատական իշխանության մասին․ «Համակարգն անկախ և անկողմնակալ չէ, հանրության վստահությունը դատավորների նկատմամբ շարունակում է ընկնել: Արդարադատության ոլորտում մնացել են մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր ծառայել են նախկին իշխանություններին և կայացրել նրանց համար բացառապես բարենպաստ վճիռներ»:
Բացի այդ, զեկույցում նշվում է ևս մեկ կարևոր հանգամանք՝ «Հայաստանում քաղբանտարկյալների կամ կալանավորների առկայության մասին հավաստի հաղորդագրություններ չկան»: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ 2020-ի մի հատվածում Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է եղել, ապա դժվար չէ ենթադրել, որ նրա գործը Վաշինգտոնում քաղաքականապես մոտիվացված չեն համարել։

Heritage Foundation․ Հայաստանը բարելավել է դիրքերը

Heritage Foundation․ Հայաստանը բարելավել է դիրքերը

 

Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվում։

Առավելագույն 100 միավորից անցնող տարում Հայաստանը 71,9 միավոր է հավաքել՝ դասվելով «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։ Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում Հայաստանը 178 երկրների մեջ 32-րդ հորիզոնականում է։

Նախորդ տարվա ինդեքում երկիրը զբաղեցնում էր 34-րդ տեղը։ 2018 և 2019 թվականներին Հայաստանը համապատասխանաբար 44-րդ և 47-րդ հորիզոնականներում էր։

Վաշինգտոնում հիմնված հեղինակավոր The Heritage Foundation-ը Միացյալ Նահանգների հանրային քաղաքականության ազդեցիկ կառույցներից է համարվում։

Հարավային Կովկասում, ըստ ինդեքսի, տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Վրաստանը՝ 77,2 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ադրբեջանը 38-րդ տեղում է։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում միայն Ղազախստանն է Հայաստանի հետ «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքին դասվել՝ 71,1 ընդհանուր միավորով այն ինդեքսի 34-րդ հորիզոնականում է։ Միության անդամ մյուս պետություններն էականորեն զիջում են իրենց տնտեսական ազատության ցուցանիշով՝ դասվելով «չափավոր ազատ» երկրների շարքին․ Ռուսաստանը 92-րդ հորիզոնականում է, Բելառուսը` 95-րդ, իսկ Ղրղըզստանը՝ 78-րդ։

Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են, ըստ համաթվի, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։ Վատագույն եռյակում հայտնվել են Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան։

Ապտակ Փաշինյանի իշխանությանը

Ապտակ Փաշինյանի իշխանությանը

Հիշո՞ւմ եք՝ անցյալ տարի Հայաստանի իշխանություններն ինչպիսի աներևակայելի ոգևորությամբ էին միջազգային զեկույցներից մեջբերումներ անում, խոսում Հայաստանի առաջընթացի, իրենց հեղափոխության բրենդի, ժողովրդավարության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։

Հիմա սրանց ծպտունը չի լսվում՝ չնայած զեկույցներ կրկին հրապարակվում են, բայց «քայլող թավշիստներն» այլևս հպարտանալու առիթ չունեն։ Չունեն նաև քաղաքական լեգիտիմություն, հանրային աջակցություն ու ժողովրդավարությունը թողած՝ մտածում են միայն սեփական աթոռը պահելու մասին։

Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերությունը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ 2020» զեկույցը , որից պարզ է դառնում, որ անցյալ տարվա ընթացքում Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը ու նահանջ արձանագրել սանդղակում՝ 86-ից հասնելով 89-րդ տեղը։
Զեկույցը մանրամասնում է՝ 2020 թվականի ընթացքում Հայաստանը 3 հորիզոնականով նահանջել է իր դիրքից և շարունակել է մնալ «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում:

Հայաստանի մասին զեկույցում ուշագրավ մի հատված կա. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց և օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու և ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։

Այսպիսով՝ միջազգային հեղինակավոր զեկույցի մակարդակով արձանագրվում է, որ Հայաստանում շարունակվող ռազմական դրությունն իրավական և իրական հիմքեր չունի ու պահպանվում է՝ բացառապես ընդդիմությանը հալածելու և Նիկոլ Փաշինյանի անփառունակ իշխանությունը երկարաձգելու նպատակով։

Սա ապտակ է Փաշինյանի իշխանությանը, բայց ապտակ կդառնա նաև ամբողջ երկրի համար, եթե շարունակենք հանդուրժել բախտախնդիր իշխանությանը։