զոհ

Հայտնի են երեք զոհերի անունները․ խոնարհում նրանց հիշատակին

Հայտնի են երեք զոհերի անունները․ խոնարհում նրանց հիշատակին

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայողներ։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։

 

Զոհ՝ սահմանին

Զոհ՝ սահմանին

ւլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ագրեսիա Հայաստանի դեմ՝ «մինչև քոքը մաշող» վարկանիշի համատեքստում

Ագրեսիա Հայաստանի դեմ՝ «մինչև քոքը մաշող» վարկանիշի համատեքստում

Երեկ ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ մասնավորապես հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։
«Հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)», – հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ նշելով, որ իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։
15-րդ օրն է առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում, նրանք փաստացի ամրացել են մի քանի կիլոմետր խորության վրա։
Այսպիսով՝ շուրջ կես ամիս Ադրբեջանն ոչ միայն օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, այլ նաև ՀՀ ԶՈւ զինծառայողը մեր հողի վրա դառնում է թշնամու կրակոցի զոհը։
Ավելորդ է ասել, որ այս ընթացքում Հայաստանը որևէ աջակցություն չի ստացել ոչ Ռուսաստանից, ոչ էլ ՀԱՊԿ-ից՝ թեև պաշտոնական Երևանի բանավոր ու գրավոր դիմումներին։ Այս օրերին դրսևորվում է նաև Հայաստանի իշխանության անգործունակությունը, որը հույսը բացառապես դրել է Ռուսաստանի վրա՝ անօգնական դիտորդի կարգավիճակում հետևելով Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին։ ՀՀ ԳԽ ու Արցախ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ՖԲ իր էջում շատ դիպուկ է նկարագրել իրավիճակը․ «ՀԱՊԿ անդամ երկրներից միայն Հայաստանն է մոլորություն ունեցել, թե այդ կառույցին անդամագրվելով՝ իրեն ապահովագրում է ոչ կազմակերպության անդամ երկրից: Մյուսներն այդ քայլին գնացել են, որպեսզի ապահովագրված լինեն Ռուսաստանից»:
Մոսկվայի այսօրվա կեցվածքն, իհարկե, տարբեր բացատրություններ կարող է ունենալ։
Վստահաբար կարող ենք պնդել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իրականացնում է իր քաղաքականությունը, որի նպատակներից մեկը ռուսական և թուրքական կոմունիկացիաների ինտեգրումն է ու այս համատեքստում Մոսկվային շատ քիչ են հետաքրքրում հայկական շահերը։
Մյուսները պնդում են, որ Ռուսաստանը նախկին ազդեցությունը չունի Հարավային Կովկասում ու շատ դեպքերում չի կարողանում սանձել Բաքվին, առավել ևս՝ այն պարագայում, երբ Ադրբեջանը քաջալերվում է թուրքական աջակցությամբ։
Կան նաև վարկածներ, որ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Մոսկվան կամ Բաքուն փորձում են մոդեռատորություն իրականացնել Հայաստանի քաղաքական կյանքում, մասնավորապես՝ ընտրական գործընթացում։
Ակամայից հիշեցի Ռոբերտ Քոչարյանի երեկվա խոսքերը, թե «մաշեցնելու են Փաշինյանի վարկանիշը մինչև քոքը»։ Գուցե, երկրորդ նախագահը ավելի լավ է տեղեկացված արտաքին օրակարգերից․․․