ընտրություններ

Գևորգ Փարսյանը հաղթել է

Գևորգ Փարսյանը հաղթել է

Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գևորգ Փարսյանը, Կապանում ստացել է 12745 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը, ստացել է 5268 ձայն։ Շնորհավորում եմ Հայաստանի ազատ քաղաքացիներին։
Կարդալ
Գյումրին բոյկոտեց, Գորիսն ընդվզեց․ իշխանության պարտությունը

Գյումրին բոյկոտեց, Գորիսն ընդվզեց․ իշխանության պարտությունը

ՏԻՄ ընտրություններին  մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33,23 տոկոսը։ Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 26417-ը կամ 24.14 տոկոս: Գյումրիի ցուցանիշն աննախադեպ ցածր է, սա յուրօրինակ հակառեկորդ է Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված Հայաստանի պատմության մեջ։ Այնպես չէ, որ իշխանությունները տարբեր մեթոդներով չեն «շահագրգռել»…
Կարդալ
Փաշինյանի նոր օրակարգը՝ մոնոպոլացնել ՏԻՄ-երը․ դա կանխել է պետք

Փաշինյանի նոր օրակարգը՝ մոնոպոլացնել ՏԻՄ-երը․ դա կանխել է պետք

Խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (ՏԻՄ): Իշխանությունը քաղաքական որոշումը կայացրել է ու, թերևս, գործ ունենք կայացած փաստի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը վիճարկում է համայնքների խոշորացման գործընթացն ու, ամենայն հավանականությամբ, դիմելու է…
Կարդալ
Գերմանական ընտրություններ ինտրիգը․ ո՞վ է փոխարինելու Մերկելին

Գերմանական ընտրություններ ինտրիգը․ ո՞վ է փոխարինելու Մերկելին

Գերմանիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, որ 16 տարի երկիրը ղեկավարած Անգելա Մերկելը հրաժեշտ է տալիս քաղաքականությանն ու այդ երկրում սրվել է իշխանության հարցը։ Մերկելի կուսակցությունը կամ Քրիստոնեա-դեմոկրատների շուրջ ձևավորված դաշինքը երեկ իր պատմության մեջ ամենավատթարագույն արդյունքն է գրանցել՝ 24, 1%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը ու մոտ…
Կարդալ
Ընտրական մարաթոն՝ հին բարքերի վերականգնման վտանգով

Ընտրական մարաթոն՝ հին բարքերի վերականգնման վտանգով

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։ Ընտրական գործընթացի մասնակիցների նման առատությունը որևէ բանական բացատրություն չունի, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ երկու ընտրություններին մասնակցել են համապատասխանաբար 9 և 11 կուսակցություններ կամ դրանց դաշինքներ։ Այսօր…
Կարդալ
Արտահերթ ընտրություն․ ովքե՞ր են նոմինալ ֆավորիտները

Արտահերթ ընտրություն․ ովքե՞ր են նոմինալ ֆավորիտները

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում…
Կարդալ
Փաշինյանը՝ ճակատագրական սխալի առջև

Փաշինյանը՝ ճակատագրական սխալի առջև

Դատելով իշխանության ճամբարից հնչող հռետորաբանությունից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մտադիր է խորհրդարանական առաջիկա ընտրություններում գրանցել 50+1 ցուցանիշ։ Ցանկացած ուժ ձգտում է միանձնյա իշխանության կամ դրա վերարտադրության, այստեղ, անշուշտ, զարմանալի ու անբնական ոչինչ չկա։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նույնիսկ անզեն աչքով տեսանելի է, որ այսօրվա Հայաստանում իշխանության հավակնորդ որևէ առանցքային…
Կարդալ
Լեգիտիմության պահանջ․ գնդակն իշխանության դաշտում է

Լեգիտիմության պահանջ․ գնդակն իշխանության դաշտում է

Նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ փաստաթղթից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջը հայտնվեց օրակարգում, իհարկե, դրա վերաբերյալ միանգամայն տարբեր մոտեցումներ ունեին քաղաքական ուժերը։ Օրինակ, «Հայրենիքի փրկության շարժման» թեզերից մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում օրինական ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։ Ընդդիմադիրների փաստարկը գուցե էմոցիոնալ է, բայց որոշակի հիմք ունի․ նրանք ասում են՝…
Կարդալ
Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը

Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը

Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Թուրքիան հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը: «Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատորեն, և իշխանությունը փոխվում…
Կարդալ
Վազգեն Մանուկյանի տուն գնալու ժամանակը

Վազգեն Մանուկյանի տուն գնալու ժամանակը

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ ԲՀԿ-ն կարևոր առաքելություն ունեցավ արտահերթ ընտրությունների կայացման շուրջ կոնսենսուս ձևավորելու հարցում, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանն ընտրությունների օրը հայտարարեց Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո։ Դեռ չէր չորացել Փաշինյանի հայտարարության թանաքը, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին։ «Փրկիչների» ձևաչափի փաստացի մասնակից երկրորդ…
Կարդալ