Թրամփ

Թրամփը մտադիր է վերադառնալ

Թրամփը մտադիր է վերադառնալ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել երկրում ընտրական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորության մասին։
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հայտարարել է, որ 2024-ի նախագահական ընտրություններում կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը։
Դոնալդ Թրամփն ասել է նաև, որ չի պատրաստվում նոր քաղաքական կուսակցություն հիմնել՝ նշելով, որ այդպիսով կկիսվեն Հանրապետականների ձայները։

Տարվա իրադարձությունը․ այսօր Ջո Բայդենը ստանձնում է ԱՄՆ նախագահությունը

Տարվա իրադարձությունը․ այսօր Ջո Բայդենը ստանձնում է ԱՄՆ նախագահությունը

Այս պահին Վաշինգթոնում տեղի է ունենում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հայտարարել, որ աղոթում է նոր իշխանության հաջողությունների համար։ «Ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում»,- հայտարարել է Թրամփը:

Թրամփն ասել է նաև, որ հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի վրա հարձակման տեսքով արտահայտված քաղաքական բռնությունը որևէ կերպ չի կարող արդարացվել:

Սակայն հենց հունվարի 6-ի սկանդալային իրադարձություններն էապես ազդեցին Թրամփի հեղինակության և վարկանիշի վրա։ Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ԱՄՆ բնակիչների 47 տոկոսը համոզված է, որ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահներից մեկը: Միևնույն ժամանակ, հարցման տվյալներով՝ Թրամփի ժողովրդականության մակարդակը կազմում է 38 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ողջ ընթացքում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը երբեք այսքան երկփեղկված ու բաժանված չի եղել ու շատ փորձագետներ նշում են, որ Թրամփն ունի մեծաթիվ կողմնակիցներ ու չի բացառվում, ոչ միայն նրա կողմից քաղաքական շարժում գեներացնելը, այլ նաև՝ նոր նախագահի ինագուրացիայի օրը կամ դրանից հետ բողոքի ակցիաների անցկացումը։

Ինագուրացիային նախորդող ու հաջորդող բողոքի ակցիաները նոր երևույթ չեն ԱՄՆ քաղաքական պատմության մեջ։

2017-ին Թրամփի ընդդիմախոսները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ անցկացրեցին, իսկ ինագուրացիայի նախորդ օրը Նյու-Յորքում մեծ երթ իրականացրեցին, որին մասնակցեցին հոլիվուդյան մի շարք աստղեր։

Թրամփի ինագուրացիայի օրը մի խումբ մարդիկ փորձել են վիժեցնել այն, ինչին հետևել են ոստիկանության կոշտ գործողությունները։ Թրամփի ինագուրացիայի հաջորդ օրը Վաշինգթոնում կանայք են երթ անցկացրել՝ նորընտիր նախագահի սեքսիստական հայտարարությունների դեմ։

2005-ին, Բուշ-կրտսերի երկրորդ ինագուրացիայի օրը, տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են արել՝ բողոքելով Իրաքում ընթացող պատերազմի դեմ։

2001-ին, Բուշ-կրտսերի առաջին ինագուրացիայի ժամանակ, նրա ավտոշարասյան ուղղությամբ ձվեր ու թենիսի գնդակներ են նետվել։ Մարդիկ բողոքում էին վիճահարույց ընտրությունների դեմ։

1969-ին Նիքսոնի ավտոշարասյան վրա նետվել են քարեր, շշեր։ Ակտիվիստները պահանջում էին ամերիկյան զորքերի դուրսբերումը Վիետնամից։

Թրամփի «ռեկորդները»

Թրամփի «ռեկորդները»

Երեկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունեց երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու վերաբերյալ դեմոկրատների ներկայացրած բանաձևը: 

Ինչպես հայտնում է CNN-ը՝ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևն ընդունվեց 232 կողմ և 197 դեմ ձայներով: Թրամփին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել են նաև թվով 10 հանրապետական օրենսդիրներ:

Թրամփը միանգամից մի քանի «ռեկորդներ» է սահմանել։

Նա ԱՄՆ առաջին նախագահն է, որին Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտի է ենթարկում երկու անգամ։ Բացի այդ՝ ԱՄՆ պատմության մեջ երբեք չի եղել դեպք, երբ սեփական կուսակցության այսքան կոնգրեսականներ քվերակեն իրենց նախագահի պաշտոնանկությանը կողմ։

Սրանով հանդերձ՝ քիչ հավանական է, որ Սենատը մինչև ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը՝ հունվարի 20-ը, հստատի Թրամփի իմպիչմենտը։ Բանն այն է, որ Սենատն արձակուրդից վերադառնալու է միայն հունվարի 19-ին։ Եթե անգամ հանրապետականները որոշեն կողմ քվերակել Թրամփի պաշոտանկությանը, Կոնգրեսի վերին պալատը չի հասցնելու որոշում կայացնել՝ մինչև Բայդենի ինագուրացիան։