Իրան

Իշխանության «գանձը». անակնկալ հայտարարություն փոխնախարարի շուրթերից

Իշխանության «գանձը». անակնկալ հայտարարություն փոխնախարարի շուրթերից

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում պնդել է, որ Իրանի գործողություններն անցած տարվա աշնանը նպաստել են Հայաստանի դեմ ադրբեջանական հարձակման դադարեցմանը։
«Մենք հետախուզական տեղեկություններ ունենիք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի», – նշել է Կոստանյանը։
Այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով:
Նախ, արձանագրենք, որ Կոստանյանը էպատաժային ֆիգուր է, մի քանի օր առաջ բավականին մեծ աղմուկով ստանձնեց իր պաշտոնը ու այդ կարգավիճակում փաստորեն հանդես եկավ աղմկոտ այս հայտարարությամբ:
Հեռու ենք այն մտքից, որ Կոստանյանն այս հայտարարությունն արել է «ինքահաստատման» նպատակով: Եթե նույնիսկ ընդունենք, որ այս փնթի իշխանության պարագայում նման բան միանգամայն հնարավոր է, իշխանությունն ուղղակի չէր տիրաժավորի Կոստանյանի այս հայտարարությունը:
Ըստ այդմ, ավելի արժանահավատ է այն վարկածը, որ իշխանությունը նման հայտարարություն ցանկացել է անել՝ Կոստանյանի մակարդակով, թերևս՝ այն մի կողմից լսելի դարձնելու, մյուս կողմից՝ դրա նշանակությունը նվազեցնելու նպատակով:
Խնդիրն այն չէ, որ Կոստանյանի հնչեցրածն իրականություն չէ կամ դրանում չկա իրականության բաղադրիչ: Համենայն դեպս, մինչև այս պահը պաշտոնական Երևանը Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի զսպման գործիք համարել է, մի դեպքում, ԱՄՆ-ին, մյուս դեպքում՝ Ռուսաստանին ու իրանական գործոնի վրա առանձնապես շեշտադրում չի կատարվել:
Ինչո՞ւ հանկարծ պաշտոնական Երևանը որոշեց «արժևորել» իրանական գործոնը, այն էլ հիմա, երբ Իրանի շուրջ օղակը սեղմվում է: Արդյո՞ք պաշտոնական Երևանը որոշել է օգտվել Բաքվի ու Թեհրանի հայտարարություններում առաջացած ճգնաժամից, թե՞ արևմտյան «խաղացողներին» անուղղակիորեն հասկացնում է, որ Իրանը Հայաստանի համար չափազանց կարևոր հարևան է ու այդպիսով ակնարկում է, թե չի կարող «օգտագործվել» հակաիրինական կոալիցիայում:
Իսկ գուցե Հայաստանի իշխանությունը փորձում է զսպել Թեհրանի՝ դիվանագիտական խողովակներով հայտնած դժգոհությունը՝ Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման առթիվ ու հասկացնում է, որ դա որևէ առնչություն չունի Իրանի դեմ Արևմուտքի հնարավոր պլանավորումների հետ:
Մյուս կողմից, շատ հնարավոր է, որ Ռուսաստանից ու Արևմուտքից հիասթափված իշխանությունը այս պահին Իրանին է համարում «փրկօղակ»՝ հենց նման ուղերձ հասցեագրելով Թեհրանին:
Դժվար է գնահատել Հայաստանի իշխանության որևէ ուղերձ, մանավանդ, որ պաշտոնական Երևանի քայլերը հաճախ այսրոպեական են, հախուռն ու չեն բխում նպատակային օրակարգից:
Ալիևը «զառանցանք» է համարում Թեհրանի պնդումները

Ալիևը «զառանցանք» է համարում Թեհրանի պնդումները

Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպանը «հիմարություն ու երևակայության արգասիք» է համարել Լեռնային Ղարաբաղում «իսրայելցի զինվորականների իբր թե ներկայության» մասին լուրերը:
Այդ լուրերին արձագանքել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` դրանք «զառանցանք» անվանելով: Նա հայտարարել է, թե Բաքուն հերքում է ԼՂ-ում, Իրանի հետ սահմանին Իսրայելի ներկայությունը: Դա, ըստ Ալիևի, «զառանցանք է և Ադրբեջանը Իրանի հասարակության աչքում վարկաբեկելու փորձ»:
«Մենք հերքում ենք Ադրբեջանին հասցեագրված բոլոր մեղադրանքները` կապված իբրև թե Իսրայելին ազատագրված տարածքներ հրավիրելու հետ: Դա զառանցանք է, պարզապես հարմար առիթ է` Ադրբեջանին վարկաբեկելու, և այն հաշվարկված է ներքին լսարանի համար: Ցանկացած ոք կարող է գալ և համոզվել, որ այնտեղ կյանք չկա: Ամեն ինչ քանդված է»,- ասել է նա:

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների չեղարկման մասին։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղյալ է համարել Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, որոնք կապված էին Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումների հետ։
Ըստ էության սա Իրանի իսլամական Հանրապետության պահանջն էր Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ և 6-յակի հետ բանակցություններ սկսելուց առաջ։

Իրանի ԱԳ նախարարն այցելելու է Երևան և Բաքու

Իրանի ԱԳ նախարարն այցելելու է Երևան և Բաքու

Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Այս մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հարևանների, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան:

Ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական

Ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, երեւում է, անցկացվել են, այսպես ասած՝ «կրիզիս-ռեժիմում»: Համենայն դեպս, մամուլի համար կողմերի հայտարարություններից պարզ է դառնում, որ նախագահների մակարդակով հանդիպում տեսանելի ապագայում չի ծրագրվում: Իսկ դա արդեն վկայում է հարաբերությունների այլ մակարդակ, քան մեզանում ընկալվում է: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Իրանում կառավարություն է փոխվել: Դատելով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հարցին Իրանի արտգործնախարարի խուսափողական պատասխանից, թե դա տեղի կունենա, երբ իրենք պատրաստ կլինեն, եւ Միացյալ Նահանգները «կալանքից կազատեն» իրանական տասը միլիարդ դոլարը, Մոսկվային չի հաջողվել համոզել, որ Թեհրանն առանց նախապայմանի վերադառնա բանակցային սեղանին: Ըստ երեւույթին, իրանական կողմն իր հերթին Ռուսաստանին եւս ինչ-որ նախապայման է դրել՝ կապված Ադրբեջանում իսրայելական եւ թուրք-պակիստանյան ներկայության հետ: Դա երեւում է նրանից, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը դիվանագիտորեն կշտամբել է Իրանին՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հնգակողմ համաձայնագրի վավերացումը հետաձգելու համար: Լավրովն ասել է, որ Կասպից ծովում արտատարածաշրջանային երկրները չեն կարող ռազմական ներկայություն ունենալ, բայց համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ կունենան վերջին վավերացումը եւ հատուկ ավելացրել, որ հարցը ներկայումս քննարկվում է Իրանի խորհրդարանում: Եթե փակագծերը բացենք, ապա կստացվի, որ Թուրքիան եւ Պակիստանը Կասպից ծովում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ չէին անցկացնի, եթե համաձայնագրի վավերացումն իրանական կողմից չձգձգվեր: Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանում իսրայելական ներկայության մասին տեղեկությունները հերքել է Մոսկվայում Իսրայելի դեսպանը: Այն դեպքում, երբ հրեական պետությունը դեսպան ունի Ադրբեջանում: Սա, կարծես, հատուկ է արված՝ որպես ակնարկ, որ Ռուսաստանը չի կիսում Իրանի անհանգստությունը:
Ռուսական փորձագիտական շրջանակներից հնչած գնահատականը, որ Մոսկվան չի ընդառաջի Ադրբեջանի հետ լարվածության հարցում իրեն աջակցելու Թեհրանի ցանկությանը, գալիս է ամրապնդելու այդ տպավորությունը: Ավելին, ռուսական մամուլը Լավրով-Աբդոլահիան բանակցություններից անմիջապես հետո ենթատեքստային հրապարակումներ է անում Իրանում բնակչության շուրջ 40 տոկոս կազմող էթնիկ ադրբեջանցիների եւ Ադրբեջանում իրանական «ազդեցության գործակալական ցանցի» մասին՝ կարծես հասկանալ տալով, որ երկու երկրների միջեւ անվստահությունը փոխադարձ է: Եւ եթե մեկը պահանջներ է դնում, ապա մյուսն էլ ունի դրա իրավունքը: «Ռուսաստանը կարող է միայն միջնորդ լինել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ»- ձեւակերպել է Независимая газета-ի մեկնաբանը: Քառասունչորսօրյա պատերազմում հաջողությունից Ադրբեջանը հասկանալի գլխապտույտ ունի: Այլ բան է, որ Իրանը պետք է կանխատեսեր իրավիճակի փոփոխության մարտահրավերը: Թե ինչու՞ չի արել կամ ինչպե՞ս է հուսախաբվել Իրանը՝ դժվար է կողմնորոշվել: Պարզ է միայն, որ Ռուսաստանը նրան առաջարկում է քայլերի «կոորդինացում Սիրիայում» եւ Հարավային Կովկասի կայունության ու համագործակցության մասնակցություն՝ 3+3 ձեւաչափով: Այս հարցում, կարծես, Թեհրանը համաձայնություն տվել է, եւ դա ներկա փուլում առավելագույնն է, ինչին նա կարող է հասնել, եթե ՌԴ արտգործնախարարն անոնսավորում է բարձր մակարդակի եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հանդիպում, երբ «թույլ կտա սանիտարա-համաճարակային վիճակը»: Ե՞րբ թույլ կտա, արդյոք թույլ կտա՞՝ կարելի է միայն ենթադրություններ անել: Չոր արդյունքում մնում է մի իրողություն՝ Ռուսաստանը փաստացի Իրանին հորդորում է պայմանավորվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ իր առաջարկությունները սահմանափակում առեւտրա-տնտեսական կապերի ավելի զարգացմամբ: Ընդ որում, որքան հասկացվում է Լավրովի խոսքից, Ռուսաստանը «Հյուսիս-հարավ» լոգիստիկան տեսնում է Ադրբեջանի տարածքով՝ իրանական կողմից հորդորելով արագացնել Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը:
Հարավային Կովկասում կայունության եւ համագործակցության մասին խոսելիս Ռուսաստանի արտգործնախարարը շոշափել է նաեւ Վրաստանի հավանական ներգրավվածությունը: Պետք է ենթադրել, որ դիտարկումն արվել է Իրան-Հայաստան-Վրաստան հաղորդակցության հնարավորությունը քննարկած լինելու համատեքստում, բայց թե կողմերն ի՞նչ հայտարարի են եկել Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցության ռեժիմի հարցում՝ մնում է չբացահայտված: Թեեւ Լավրովի ասածը, որ 3+3 ձեւաչափին Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայն են, եւ Ռուսաստանը ներկայումս աշխատում է հայկական կողմի հետ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մանավանդ որ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ մոտ ապագայում Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը կունենան աշխատանքային հանդիպում: Այս իրավիճակում ի՞նչ ուղեգիծ կորդեգրի Իրանը: Ծրագրված է Իրան-Թուրքիա-Ադրբեջան՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով թեհրանյան հանդիպում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «կողասրահներում» տեղի է ունեցել Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: Իրանի արտգործնախարարը թուրք պաշտոնակցին է փոխանցել նախագահ Ռեիսիի՝ Թուրքիայի նախագահի Թեհրան այցի հրավեր: Ըստ երեւույթին, իրանական կողմն այդ բանակցություններից առաջ Մոսկվայից դիվանագիտական աջակցության ակնկալիքներ է ունեցել, որոնք, սակայն, չեն առարկայացել: Մեզ համար էական է մի արձանագրում. ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական:

Թուրք- ադրբեջանական նոր զորավարժություն

Թուրք- ադրբեջանական նոր զորավարժություն

Թուրքական ուժերը շարունակելու են աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին ականազերծման աշխատանքների և զինվորների վերապատրաստման հարցում: ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Փինար Քարան։
Նա ընդգծել է, որ «Եղբայրական բրիգադ» նախագծի շրջանակում շարունակվում են համատեղ ուսումնական միջոցառումները:
«Հոկտեմբերի 5-8-ը Նախիջևանում կանցկացվեն «Անխախտ եղբայրություն-2021» խորագրով զորավարժությունները:  Զորավարժությունների նպատակն է զարգացնել բարեկամությունը, համագործակցությունն ու փոխգործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև»,- ասել է թուրք պաշտոնյան։
Ի պատասխան այս գործընթացին, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մեծաքանակ տեխնիկա են կենտրոնացրել Նախիջևանի սահմանագծին։

Պաշտոնական Թեհրանը դեմ է «ճնշումներով ուղեկցվող բանակցություններին»

Պաշտոնական Թեհրանը դեմ է «ճնշումներով ուղեկցվող բանակցություններին»

Թեհրանը միշտ նախապատվությունը տվել է բանակցություններին որպես դիվանագիտական գործիքի, սակայն 2015 թվականին կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները պետք է գործնական արդյունքներ գրանցեն և համապատասխանեն Իրանի ժողովրդի իրավունքին՝ վերջ դնելով դաժան պատժամիջոցներին:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է ելել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով տեղի հեռուստատեսությամբ: Երկրի ղեկավարը բացառել է Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը՝ ճնշումների ներքո: Վերջինս շեշտել է, որ նման մարտավարությունը երբեք որևէ արդյունք չեն բերել ԱՄՆ-ին և Եվրոպային:
«Բանակցություններն ու երկխոսությունը եղել են և շարունակելու են լինել դիվանագիտությանը ծառայող միջոցներ: Մենք չենք հրաժարվում բանակցություններից և երկխոսությունից: Սակայն ամերիկացիներն ու արևմտյան երկրների ներկայացուցիչները կողմ են ճնշումներով ուղեկցվող բանակցություններին»,- շեշտել է իրանցի առաջնորդը:

Բայրամով-Զարիֆ հանդիպում

Բայրամով-Զարիֆ հանդիպում

 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Դուշանբեում՝ «Ասիայի սիրտը, Ստամբուլյան գործընթաց» 9-րդ նախարարական համաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Կասպից ծովում համագործակցությունը և տնտեսական և քաղաքական ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իրանը և Չինաստանը 25-ամյա համաձայնագիր են ստորագրել

Իրանը և Չինաստանը 25-ամյա համաձայնագիր են ստորագրել

 

Իրանը և Չինաստանը 25-ամյա «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագիրը ստորագրել են այցով Թեհրանում գտնվող Չինաստանի արտգործնախարար Վան Ին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են ընդլայնել երկկողմ հարաբերությունները:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն հայտարարել էր, որ փաստաթուղթը կվերաբերվի երկու երկրների համագործակցության քաղաքական ու տնտեսական հարցերին: Մասնավորապես, ուշադրություն է դարձվում տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցությանը, մասնավոր հատվածին և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը Իրանի մասնակցությանը:

 

Արա Այվազյան-Մոհամմադ Ջավադ Զարիֆ հեռախոսազրույց

Արա Այվազյան-Մոհամմադ Ջավադ Զարիֆ հեռախոսազրույց

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։