ԼՂ խնդիր

ԼՂ խնդրում շրջադա՞րձ

ԼՂ խնդրում շրջադա՞րձ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Նախագահներն արձանագրել են, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա պահին հանգիստ է, շարունակվում է իրավաչափ աշխատանքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ուղղությամբ»:

Բացի այդ, կողմերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման տարբեր հայեցակետերով համագործակցության պատրաստակամություն են հայտնել, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում:

Ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնում են նաև, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 

ԵԱՀԿ-ում համաձայն չեն Բաքվի հետ

ԵԱՀԿ-ում համաձայն չեն Բաքվի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում նա ասել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ղարաբաղում ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնագրից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է։
Անն Լինդեն հայտարարել է հակամարտության երկարատև կարգավորման անհրաժեշտության մասին։

ԵՄ-ն կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակում

ԵՄ-ն կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում միջազգային հումանիտար իրավունքը և հրադադարի ռեժիմն անվերապահորեն հարգելու, ռազմագերիների վերաբերյալ դրույթների իրագործման, օտարերկրյա զինյալներին շուտափույթ դուրս բերելու և հակամարտության համապարփակ և խաղաղ կարգավորման կոչ է արել։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵՄ-ը շեշտում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է հարգվի, և կոչ է անում լիարժեք իրականացնել ռազմագերիների փոխանակման և մարդկային մնացորդների վերադարձի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի դրույթները: Եթե օտարերկրյա զինյալներ դեռ գտնվում են տարածաշրջանում, ապա պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն:
ԵՄ-ը կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության համապարփակ և կայուն լուծման շուրջ, որը տանում է տարածաշրջանում տևական խաղաղության»,- նշվում է Եվրամիության հայտարարությունում:

Իրանի մտահոգությունը

Իրանի մտահոգությունը

Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Ռուսաստանի ջանքերը, բայց տարածաշրջանում սպառնալիքները դեռ պահպանվում են: «Ազատության» տեղեկացմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում:
«Այս հակամարտության շարունակությունը կարող է անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք ուրախ ենք, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել հնարավորինս շուտ դադարեցնելու այս պատերազմը: Բայց ինձ թվում է, որ այս տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ է կանխել այս տարածաշրջանում ահաբեկչական ուժերի ներկայությունը», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ

Լեռնային Ղարաբաղի հետաձգված կարգավիճակ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտրական հոսքի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Այսօր բոլորի համար միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն իրոք չի լուծվել, բայց այն այժմ հնարավոր չէ քննարկել, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրիֆիկացում հանգեցնում է հզոր էլեկտրական հոսքի առաջացման»,- ասել է նա։
Իր խոսքում Մեդվեդևը շեշտել է, որ հակամարտության կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբեր են, նույնիսկ Հայաստանի ներսում են դեռ քննարկումներ ընթանում»:
«Եվ ես կհիշեցնեմ, որ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չգիտես ինչու, նրանք մոռանում են այդ մասին, բայց իրականում այդպես է: Հետևաբար, ավելի լավ է կարգավիճակի հարցը հետաձգել հետագայի համար»,- հավելել է Մեդվեդևը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ԼՂ խնդրի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ԼՂ խնդրի մասին

«Հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական հանգուցալուծումը», – դիմելով Փարիզում գործող Արտաքին հարաբերությունների գիտական դպրոցի կողմից կազմակերպված համաժողովի մասնակիցներին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը քննարկումների ժամանակ ասել է․ «Միանշանակ է, որ մենք պետք է տարբեր հակամարտություններին քաղաքական լուծում գտնենք՝ Մոլդովայում, Լեռնային Ղարաբաղում։ Մեր հիմնական ուղերձն այն է, որ հարկավոր է հարգել [պետությունների] ինքնիշխանությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է այն բոլոր ջանքերին, որոնք միտված են քիչ թե շատ սառեցված համարվող հակամարտությունների քաղաքական լուծմանը»։

Այվազյանն ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

Այվազյանն ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 18-ին հեռախոսազրույց է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի: Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ: