Լևոն Արոնյան

Արոնյանը հեռանում է Հայաստանից

Արոնյանը հեռանում է Հայաստանից

Շախմատիստ Լևոն Արոնյանը հայտնել է Հայաստանից հեռանալու մտադրության մասին։ Նա անդրադարձել է վերջին տարիներին կառավարության գործունեությանը, նշել, որ կառավարության խոստումները սահմանափակվել են մասնակի օժանդակությամբ։
Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանից

Լևոն Արոնյանը հեռանո՞ւմ է Հայաստանից

Երեկվանից համացանցում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ երկրից հեռանալու մտադրության ունի մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը։
Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն անուղղակիորեն հաստատել է լուրը։ «Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», – ասել է Լպուտյանը։
Ասում են՝ Արոնյանը վիրավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որն ինչ-որ հարցում խաբել է նրան։
Ինչն էլ լինի պատճառը՝ Արոնյանի մեկնումը երկրից մարզական, բարոյական մեծ հարված է մեր երկրի համար։