Պուտին

Պուտինը խոսել է ՀՀ-ի, Ադրբեջանի սահմանազատման խնդրի մասին

Պուտինը խոսել է ՀՀ-ի, Ադրբեջանի սահմանազատման խնդրի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած բոլոր դժվարություններին, քաղաքական իմաստություն դրսևորեցին, երբ որոշեցին դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում․ այս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի նիստում: «Նախ, ես պետք է իմ հարգանքն արտահայտեմ ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի քաղաքական իմաստությանը:…
Կարդալ
Հանդիպումը շատ արդյունավետ էր․ Փաշինյան

Հանդիպումը շատ արդյունավետ էր․ Փաշինյան

Ղարաբաղյան խնդիրը մնում է չկարգավորված, խնդրի լուծման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանն առանցքային դեր է խաղում․ երեկ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին։ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հանդիպման ամենակարևոր հարցը իրավիճակի կարգավորումն է տարածաշրջանում երկարաժամկետ կտրվածքով։ Այլ մանրամասներ երկու ղեկավարները…
Կարդալ
Պուտին- Փաշինյան հանդիպումը՝ հոկտեմբերի 12 -ին

Պուտին- Փաշինյան հանդիպումը՝ հոկտեմբերի 12 -ին

Հոկտեմբերի 12 -ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով:
Կարդալ
Պուտինի վարկանիշի ռեկորդային անկում

Պուտինի վարկանիշի ռեկորդային անկում

«Լևադա» կենտրոնը նոր հարցումներ է հրապարակել, որոնք վկայում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է վերջին տասը տարիների մեջ ամենացածր ցուցանիշին։ Ըստ այդմ, այսօր Ռուսաստանում Պուտինին վստահում է հարցվածների 53 տոկոսը, այն դեպքում, երբ 2017-ին այդ ցուցանիշը հասնում էր 71 տոկոսի։ Ընդհանուր առմամբ չնայած վարկանիշի նվազմանը, Վլադիմիր Պուտինը…
Կարդալ
Ստատուս-քվոն պահպանվում է․ Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքը

Ստատուս-քվոն պահպանվում է․ Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքը

Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Սոչիում տևել է մոտ երեք ժամ ու երկու երկրների առաջնորդները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է թե երկկողմ հարաբերություններին և թե բոլոր այն տարածաշրջաններին, որոնցում Մոսկվան ու Անկարան ունեն ընդհանուր հետաքրքրություններ կամ հակասություններ։ Պուտին-Էրդողան հանդիպումը ինտրիգային էր…
Կարդալ
Պուտինի ակնարկը և Երևանի «եվրոպական հովերը»

Պուտինի ակնարկը և Երևանի «եվրոպական հովերը»

Անդրադառնալով Պուտին-Ալիև երեկվա հանդիպմանը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ՖԲ իր էջում գրել է․ Դիվանագիտության մեջ արտահայտությունները, տերմինները չափազանց կարևոր են։ Դրանցով քաղաքական լիդերները արտահայտում են իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել է «իրավիճակի կարգավորումը տարածաշրջանում»: Ուշադրություն…
Կարդալ
Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարությունը

Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարությունը

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են տարածել Ժնևի բանակցություններից հետո: Այն կապված է ռազմավարական կայունության խնդիրների հետ: «Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման գործում` ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի…
Կարդալ
ԼՂ խնդրում շրջադա՞րձ

ԼՂ խնդրում շրջադա՞րձ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահներն արձանագրել են, որ «իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկա պահին հանգիստ է, շարունակվում է իրավաչափ աշխատանքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման…
Կարդալ
Փաշինյանը Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

Փաշինյանը Պուտինին առաջարկել է դիտարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

Մոսկվայում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Բարձր գնահատելով Պուտինի անձնական ներդրումը Ղարաբաղում հրադադար հաստատելու գործում, Փաշինյանն ասել է, թե ցանկանում է նշել, որ այդ համատեքստում շատ կարևոր հարց կա, որը մինչև հիմա լուծված չէ, «դա ռազմագերիների, պատանդների…
Կարդալ
Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Ի՞նչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում խնդիրների կարգավորմանն ուղղված քայլերն ու ինտեգրման գործընթացները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով: «Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Փաշինյանն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան:…
Կարդալ