10
Feb
Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 64 գերի։ Հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Խծաբերդում գերեվարված 62 զինծառայողներից մինչ օրս հայրենադարձվել են 8-ը։ Հայկական կողմի տվյալներով Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը անցնում է 200-ը, սակայն ադրբեջանական կողմը այդ թիվը չի հաստատում։