Ադրբեջան

Ադրբեջանա-թուրքական նոր զորավարժություն

Ադրբեջանա-թուրքական նոր զորավարժություն

  Ադրբեջանական բանակի զինծառայողները զորավարժություններ կանցնեն Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: «Մենք Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակում ենք «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով: Օդանավակայանում դիմավորել ենք ադրբեջանական բանակի զինծառայողներին, որոնք Իսպարտա են ժամանել զորավարժությունների համար. դրանք կտևեն 6 շաբաթ»,-ասվում է տեղեկատվության մեջ:
Կարդալ
Բաքուն կրկին մեղադրում է Երևանին

Բաքուն կրկին մեղադրում է Երևանին

Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին Ղարաբաղ զինծառայողներ ուղարկելու մեջ, պնդելով, թե դա հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: «Հայկական զինված ուժերի տեղակայումը Ադրբեջանի` միջազգայնորեն ճանաչված տարածքներում`առանց Ադրբեջանի համաձայնության, խախտում է միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, ինքնորոշման, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Բաքուն պնդում է, թե Հայաստանի, Ադրբեջանի…
Կարդալ
Ալիևը մեղադրել է Փաշինյանին

Ալիևը մեղադրել է Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում ծավալվող իրադարձություններն «այդ երկրի ներքին գործն են»։ Նա հույս է հայտնել, որ հայաստանյան իրադարձությունները չեն ազդի եռակողմ հայտարարության իրականացման վրա։ Ադրբեջանի նախագահը նաև մեղադրել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, թե նա երկիրը հասցրեց անդունդի ու քանդման։
Կարդալ
Թեհրանի ու Բաքվի համատեղ ծրագիրը

Թեհրանի ու Բաքվի համատեղ ծրագիրը

Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հաստատել են Արաքս գետի վրա կառուցվող «Ղըզ Ղալասի» և «Խուդաֆերին» հիդրոէլեկտրակայանների շինարարության աշխատանքների շարունակումը: Իրանական նահանգի և Լեռնային Ղարաբաղի Ջրական (Ջաբրայիլ) շրջանի միջև կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը Իրանի էներգետիկ նախարարության կողմից իրականացվող հիմնական նախագծերից մեկն է:
Կարդալ
Բաքվի հերթական կեղծիքը

Բաքվի հերթական կեղծիքը

Պաշտոնական Բաքում հաղորդում է, թե երկրի 800 հազար քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում բնակվելու խնդրանքով։ Այս տեղեկատվությունը, մեղմ ասած, արժանահավատ չի թվում։ Այնպիսի տպավորություն է, որ մանիպուլյացիայի միջոցով Բաքվում փորձում են ազդել արցախցիների տրամադրությունների վրա՝ ստեղծելով պատրանք, թե շուտով Արցախը հայտնվելու է ադրբեջանական աքցանի…
Կարդալ
Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

Համանախագահների հեռավար հանդիպումը ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 16-ին տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»- ասված…
Կարդալ
Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ ունի Փաշինյանն Ալիևի հետ․ սկանդալային բացահայտումներ

Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ ունի Փաշինյանն Ալիևի հետ․ սկանդալային բացահայտումներ

Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր էջում հրապարակել էր հայ-ադրբեջանական հուշագիր, որտեղ նշված են որոշակի սկզբունքներ, սահմաններ։ «Հայրենիքի փրկության շարժման» մեկ այլ ներկայացուցիչ՝ Գառնիկ Իսագուլյանը, կայքերից մեկին ասել էր, թե իբրև գաղտնի պայմանավորվածությամբ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնելու Սյունիքի մոտ 50 բնակավայր։ ԱԱԾ-ն երեկ մի հաղորդագրություն տարածեց, որով ավելի խորացրեց կասկածները,…
Կարդալ
Հակաադրբեջանական ցույց Թբիլիսիում

Հակաադրբեջանական ցույց Թբիլիսիում

Վրաստանի «Վրացական երթ» ընդդիմադիր ազգայնական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ: Ցուցարարները նախագահին մեղադրել են Դավիդ-Գարեջայի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «դավաճանական» հայտարարություններ անելու մեջ, որոնք էլի ավելի են բարդացնում դրությունը: Նրանք վստահ են, որ Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու…
Կարդալ
Հայաստանը գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

Երեկ՝ փետրվարի 1-ին Կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Մասնավորապես՝ Կառավարությունը պնդել է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և Հայաստանի բնակչության կյանքի,…
Կարդալ
Ո՞վ է վերահսկելու Մեղրիի միջանցքը

Ո՞վ է վերահսկելու Մեղրիի միջանցքը

Ռուսական РБК-ն հայտնում է, որ հունվարի 27-ին տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող երկաթգիծ կառուցելու օրակարգով։ Ռուսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից ՝ Շահին Մուստաֆաևը: Նման ձևաչափով հանդիպումն ինքնին կանխատեսելի էր, որովհետև դա բխում է հունվարի 11-ի…
Կարդալ