ցեմենտ

Ցեմենտի ներմուծումն արգելվեց

Ցեմենտի ներմուծումն արգելվեց

Կառավարության որոշմամբ ցեմենտի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման, սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկայի և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ցեմենտի ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։։
Կարդալ